HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը դիմել է դատախազություն

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը գլխավոր դատախազություն է ուղարկել 4 նույնաբովանդակ դիմում-բողոք, որոնք վերաբերում են «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի տնօրենի նորանշանակ ժ/պ Կարեն Խաչատրյանի կողմից նախարարություն ներկայացված փաստաթղթերի հավաստիությանը: Ինչպես նշվում է նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի տարածած հաղորդագրության մեջ, չորս տարբեր քաղաքացիների կողմից նախարար Զարուհի Բաթոյանին հասցեագրված և վերահասցեագրված դիմում-բողոքները ամբողջությամբ կրկնում են իրար:

Դիմում-բողոքների հասցեատերերի ինքնության, դրանցում ներկայացված տվյալների հավաստիության ստուգման, ինչպես նաև՝ հետագա գործընթացները իրավական դաշտ բերելու ակնկալիքով՝ նախարարությունը դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ ներկայացնելով ստացված դիմում-բողոքները և ունեցած մյուս փաստաթղթերը:

Լուսանկարում` աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter