HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Ն. Փաշինյան. «Նախկին խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչները, թաշկինակներն առած, առավոտից իրիկուն լացեր էին դնում ԵԽԽՎ միջանցքներում»

Կառավարության 2018 թվականի ծրագրի կատարողական զեկույցի քննարկման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև նախկին քաղաքական մեծամասնության դժգոհություններին։ Վարչապետը զարմանքով արձանագրեց, որ երկրում այլևս չեն խոսում այն մասին, որ ընտրությունները կեղծել հասկացություն չկա։

«Ոչ մեկ չի ասում` էս ինչ տեղի ունեցավ, եթե մի տարի առաջ գնայինք քաղաքացուն ասեինք` ձեր մի քվեով կարող եք որոշել քաղաքական գործիչների՝ պատգամավորների, վարչապետերի ճակատագրեր, ի՞նչ կասեր քաղաքացին, ու ասում էր` դավայ, դավայ, բայց ոչ մեկն այսօր նույնիսկ կասկածի տակ չի առնում այդ փաստը։ Ազգային վիճակագրական ծառայությունում չեք գտնի տող՝ ժողովրդավարություն, աճել է, ենթադրենք, 79,8 տոկոսով, ոչ ոք չի ասում` էդ ինչ հրաշք է տեղի ունեցել, որ երկրի գոյության 28 տարվա ընթացքում տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ ու միջազգային դիտորդները ոչ մի պրիտենզիա չունեն իշխանությունից»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետը վստահեցրեց՝ աշխարհի բոլոր երկրները ընդունում են, որ ՀՀ-ն ժողովրդավարական երկիր է, և ընտրությունները տեղի են ունենում ազատության, արդարության ու  թափանցիկության պայմաններում։

«Սկսած 2018-ի մայիսից՝ նախկին խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչները, թաշկինակներն առած, առավոտից իրիկուն լացեր էին դնում ԵԽԽՎ միջանցքներում, որ վայ, մեզ էնտեղ հալածում են, իրենք համարում էին, որ էն մանիպուլյացիաները, որոնք իրականացրել են իրենց իշխանության տարիներին, հաջողվելու է իրենց հակառակ պրոցեսը անել։ Ուրախ եմ արձանագրել, որ ընդամենը երկու օր առաջ հրապարակվեց ԵԽԽՎ համազեկուցողների հաղորդագրությունը Հայաստան կատարած այցի մասին, և Երրորդ Հանրապետության պատմության մեջ առաջին անգամ է, որ այցի արդյունքներով զրո պրիտենզիա ունեին կառավարության և կառավարության մտադրությունների նկատմամբ»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետը հիշեցրեց նաև, որ 2018 թվականի ընթացքում ԵՄ-ից ապաստարան խնդրող ՀՀ քաղաքացիների թիվը երեք անգամ կրճատվել է.

«Սրանք բաներ են, որ չեն նկատվում, բայց վկայում են, որ ՀՀ-ում վերջին տասը ամսվա ընթացքում տեղի են ունեցել էն մասշտաբի փոփոխություններ, որ, կներեք, 27 տարվա ընթացքում մեզ այդպես էլ չէր հաջողվել իրականացնել, բայց սա ո՞ւմ շնորհիվ է՝ ՀՀ քաղաքացիների, որովհետև երկրում բովանդակային փոփոխություն չի կարող անել մեկ հոգին, տաս հոգին նույնիսկ հազար հոգին, նման խորությամբ փոփոխություններ կարող են անել միայն հարյուր հազարավորները, միլիոնները»,- ասաց նա։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter