HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի պատվիրակությանը

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի պատվիրակությանը:

Նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ` հանդիպման ընթացքում Ամերիկայի առևտրի պալատի անդամները ներկայացրել են իրենց գործունեությունը, հիմնական ծրագրերն ու առաջիկա անելիքները:

Նախագահ Արմեն Սարգսյանը նշել է, որ Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատին անդամակցող միջազգային ընկերություններն իրենց գործունեության ընթացքում նպաստել են նոր գործարար մշակույթի և արժեքների ձևավորմանը:

Հանրապետության նախագահն ընդգծել է, որ Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատն ունի մեծ ներուժ, որի ճիշտ իրացումը մեծ օգուտներ կբերի Հայաստանի տնտեսությանը, իսկ կառույցն ինքը կարող է ավելի գործուն դերակատարություն ունենալ Հայաստանի բիզնես միջավայրի առաջխաղացման գործում: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter