HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՊՆ վարչական համալիրում շարունակվում է զինված ուժերի ղեկավար կազմի օպերատիվ հավաքը

Պաշտպանության նախարարության վարչական համալիրում անցկացվող զինված ուժերի ղեկավար կազմի օպերատիվ հավաքի շրջանակում մարտի 27-ին դասախոսությամբ է հանդես եկել պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը:

Ինչպես տեղեկացնում է ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը, Գաբրիել Բալայանը հավաքի մասնակիցներին ներկայացրել է զինված ուժերի նկատմամբ քաղաքացիական վերահսկողության կարևորությունն ուանհրաժեշտությունը, անդրադարձել վերահսկողության ձևերին ու ընթացակարգերին:

Պաշտպանության նախարարի տեղակալն ընդգծել է քաղաքացիական վերահսկողության դրական ազդեցությունը զինվորական ծառայության կազմակերպման և պաշտպանության ոլորտի կառավարման արդյունավետությունն առավել բարձրացնելու գործընթացում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter