HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Վարչապետը՝ իր վարկերի, ԱԺ նախագահն էլ՝ սառեցված հաշիվների մասին

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը կառավարության 2018 թվականի ծրագրի կատարողականի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հիշեցրեց, որ սպառողական վարկերի թիվն աճել է, ինչը մտահոգիչ է, քանի որ պարզ է դառնում, որ քաղաքացիները սպառողական հարցերը չեն կարողանում լուծել և ստիպված վարկեր են վերցնում։ Այս հարցին պատասխանելիս վարչապետը հիշեց իր վարկային պատմությունը.

«Գիտեք՝ օրինակ՝ ես հիմա մտածում եմ, որ մեր տանն ինչ կա՝ լվացքի մեքենա, սառնարան, բոլորը վարկով ենք առել, շատ հարմար վարկեր են առաջարկում: Օրինակ՝ ամիսը 6000 դրամ վարկով դու ձեռք ես բերում օրինակ՝ լվացքի մեքենա, ինչի միանգամից 300 հազար դրամ վճարես, եթե կարող ես ամիսը վեց հազար դրամով վճարել, եթե չեմ սխալվում, մեր լվացքի մեքենայի վարկը մինչև հիմա չենք վերջացրել»,- ասաց Փաշինյանը։

Այս հարցի ժամանակ արձագանքեց նաև ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը.

«Հենց նույն տրամաբանությամբ էն օրը գնացի հեռուստացույց վերցնելու, էն էլ ինձ ապառիկ չտվեցին, հարկադիրը կալանք էր դրել հաշվիս վրա, չվճարած տուգանք ունեի»,- պատմեց խորհրդարանի խոսնակը։

Այս խոսքերից հետո դահլիճից լսվեց ծափահարությունների ու ծիծաղի ձայներ, ապա հաջորդեցին վարչապետի կատակները։

«Ուրեմն վաղը կգրվի, որ դուք Զեյնալյանի հետ ինչ-որ պրոբլեմներ ունեք ներքաղաքական, ինքը ձեր ոտքի տակն է քանդում, դուք էլ իր, դրա համար հարկադիրով ձեր հաշիվների վրա կալանք է դրել,- ծիծաղելով ասաց Փաշինյանը, ապա ավելացրեց,- ընդ որում ես եմ ասել, որ կալանքը դնե՞ք, թե ես չեմ ասել»,- ասաց նա՝ հայացքն ուղղելով Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter