HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արթուր Վանեցյանն ընդունել է ԱՄՆ նորանշանակ դեսպանին

Մարտի 27-ին ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) տնօրեն Արթուր Վանեցյանն ընդունեց Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին: Այս մասին հաղորդում է ԱԱԾ մամուլի կետնրոնը:

Արթուր Վանեցյանը շնորհավորեց դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնեց, որ հայ-ամերիկյան փոխգործակցությունն անվտանգության ոլորտում էլ ավելի կակտիվանա և կգրանցվեն նոր ձեռքբերումներ:

Ըստ հաղորդագրության՝ իր խոսքում ԱԱԾ տնօրենն ընդգծեց ԱՄՆ-ի տարբեր գերատեսչությունների հետ համատեղ միջազգային ահաբեկչական խմբավորումների, կիբերհանցագործությունների, թմրանյութերի և հոգեմետ դեղերի ապօրինի շրջանառության, զանգվածային ոչնչացման զենքի ու ռադիոակտիվ նյութերի տարածման, անօրինական միգրացիայի, փողերի լվացման և այլ հանցագործությունների դեմ պայքարի կարևորությունը:

ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին ասաց, որ ամերիկյան կողմի համար շատ կարևոր էր ԱԱԾ տնօրենի հետ հանդիպումը և քննարկումը, թե ինչպես կարող են Միացյալ Նահանգները և Հայաստանը գործակցել կոռուպցիայի և այլ գլոբալ մարտահրավերների դեմ պայքարում:

Հանդիպման ավարտին կողմերը նախանշեցին համագործակցության հետագա ուղղությունները և հույս հայտնեցին, որ հանդիպումը նոր շունչ կհաղորդի երկկողմ գործակցությանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter