HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

«1000 դրամների» հիմնադրամում, միջոցներ գեներացնելու դեպքում, փոխհատուցումները կհասնեն մինչև ազատագրական պայքարի առաջին օրեր

Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ անդրադարձավ զինծառայողների ապահովագրության հիմնադրամին՝ խնդրելով ներկայացնել վերջին շրջանում տեղի ուենցող փոփոխությունները։

Հարցին արձագանքեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հիշեցնելով, որ հիմնադրամի ստեղծման ժամանակ շահառու էին համարվում միայն 2017-ի հունվարի 1-ին և դրանից հետո մարտական հերթապահության ընթացքում զոհված զինծառայողների ընտանիքներն ու առաջին և երկրորդ կարգի հաշմանդամության կարգ ստացած զինծառայողները։

«Հեղափոխությունից հետո մենք ձեռնամուխ եղանք, որ համակարգը երկու տարով հետ գնա ու տարածվի մինչև 2015-ի դեպքերի վրա: Նաև մի քանի օր առաջ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստ է արվել և որոշում կայացվել, որ այդ համակարգը պետք է գնա մինչ 2008-ի հունվարի մեկը ներառյալ։ Իսկ դա նշանակում է, որ 2008-ի հունվարի մեկից ներառյալ և դրանից հետո մարտական հերթապահության պայմաններում զոհված զինծառայողների ընտանիքների անդամները և առաջին ու երկրորդ կարգի հաշմանդամության կարգ ստացած զինծառայողները կստանան ամենամսյա աջակցություն, որը բավական շոշափելի աջակցություն է»,- ասաց վարչապետը։

Փաշինյանի խոսքով՝ նպատակ ունեն հիմնադրամի գործունեությունը հասցնել մինչև ազատագրական պայքարի առաջին օրերը.

«Սրա համար միջոցներ պետք է գեներացնենք»,- ասաց Փաշինյանը՝ հույս հայտնելով, որ քաղաքացիները կշարունակեն հիմնադրամին ակտիվորեն վճարումներն անել՝ տեսնելով, որ շահառուների շրջանակն ընդլայնվում է։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter