HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անցկացվել է զինված ուժերում մարդու իրավունքների ամրապնդմանը նվիրված խորհրդաժողով

Մարտի 26-ին տեղի է ունեցել Մեծ Բրիտանիայի կառավարության կողմից ֆինանսավորվող և Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի կողմից իրականացվող «Զինված ուժերում մարդու իրավունքների եվրոպական չափանիշների կիրառման ամրապնդումը Հայաստանում» ծրագրի ամփոփիչ խորհրդաժողովը: 

Ինչպես հաղորդում է ՊՆտեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը, 2016թ.-ին մեկնարկած ծրագրի նպատակն է՝ աջակցել Հայաստանի զինված ուժերում մարդու իրավունքների արդյունավետ պաշտպանությանը, ինչպես նաև օժանդակել ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի կարողությունների զարգացմանը:

Խորհրդաժողովի բացման արարողությանը պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանն ընդգծել է ծրագրի կարևորությունը՝ դիտարկելով այն որպես նշանակալի ներդրում ոլորտի բարեփոխումների գործընթացում և հույս հայտնել, որ  այն շարունակական կլինի: Փոխնախարարը նաև գոհունակություն է հայտնել, որ ծրագրի շրջանակներում նախանշված միջոցառումների իրականացման շնորհիվ գրանցվել են բավականին գոհացուցիչ արդյունքներ:

Խորհրդաժողովին զեկույցով հանդես է եկել ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետ, գնդապետ Ալեքսանդր Ավետիսյանը, ով ներկայացրել է ինչպես ծրագրի շրջանակներում ՀՀ պաշտպանության նախարարության կողմից իրականացված միջոցառումներն ու դրանց արդյունքները, այնպես էլ ծրագրի իրականացման ընթացքում առաջացած բարդություններն ու խոչընդոտները:

Միջոցառմանը մասնակցել են ԵԽ Մարդու իրավունքների և օրենքի գերակայության գլխավոր տնօրինության Մարդու իրավունքների ղեկավար Քրիստոֆ Պուարելը, Երևանում ԵԽ գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան, Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթը, Արդարադատռության նախարար Արտակ Զեյնալյանը, Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, ՄԻԵԴ-ում Հայաստանի կառավարության լիազոր ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը և այլք: 

Միջոցառման ավարտին տեղի է ունեցել ծրագրի շրջանակներում վերապատրաստում անցած սպաների վկայագրերի հանձնման արարողությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter