HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սերժ Սարգսյանը հանդիպել է ՀՀԿ-ական կանանց

ՀՀ նախագահ, Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ծաղկաձորում ՀՀԿ կանանց խորհրդի կազմակերպած սեմինարի շրջանակում կուսակցության համագումարին ընդառաջ հանդիպում է ունեցել ՀՀԿ կանանց ներկայացուցիչների հետ:

Ավանդական դարձած ամենամյա այս սեմինարի ժամանակ կուսակցական կանայք ամփոփում են անցած մեկ տարվա ընթացքում իրականացրած աշխատանքները և կուսակցության նախագահի հետ հանդիպման ժամանակ դրանց արդյունքների վերաբերյալ հաշվետվություն ներկայացնում, քննարկում ընթացիկ աշխատանքներն ու առաջիկա ծրագրերը:

Այսօրվա հանդիպմանը կանայք խնդրել են Նախագահին իրենց հետաքրքրող կարևոր և արդիական մի շարք հարցերի վերաբերյալ ներկայացնել իր տեսակետներն ու դիրքորոշումները: Հարցերը վերաբերել են ինչպես  հանրապետության ներքին կյանքին, առաջիկա խորհրդարանական ընտրություններին, ՀՀ ընտրական օրենսգրքի բարեփոխումներից հետո օրենսդիր մարմնում կանանց ներգրավվածության մեծացմանը, այնպես էլ ՀՀ արտաքին քաղաքականությանն ու տարածաշրջանային մարտահրավերներին: Այս մասին հայտնում է նախագահի մամլո գրասենյակը:

 

Մեկնաբանություններ (1)

ՀՀԿ-ի համակիր
Ողջյունում եմ նախագահի հանդիպումը կանանց հետ: Անցած խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ-ի հաղթանակի ապահովման գործում իմ լուման ունենալով, ուզում եմ բոլոր ՀՀԿ-ականների ուշադրությունը հրավիրել այդ կուսակցության որոշ անդամների գռեհիկ ու անտաշ պահվածքի վրա: Այդ առումով աչքի են ընկնում ՀՀ Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը, այդ մասին մամուլը բազմիցս է գրել, Հրազդանի Վ. Սարոյանի անվան N11 հիմնական դպրոցի տնօերն Մելսիկ Զաքարյանը, նույն դպրոցի փոխտնօրեն Ալիք Գրիգորյանը և այլն: Նշված անձիք մարդկանց հետ խոսում են սեռական բնույթի հայրոյանքներով: Դուք պարտավոր եք անդրադառնալ նման ղեկավար կոչվածների խոսելաոճին: ՀՀԿ-ն դոմինանտ դեր ունի մեր պետության կայացման գործում, ուստի չափազանց կարևոր է, որ ՀՀԿ-ականները` սկսած Սերժ Սարգսյանից, պատասխանատու լինեն իրենց կուսակիցների պահվածքի համար: Եթե մարդիկ տեսնեն, որ ՀՀԿ-ականները իրենց գռեհիկ են պահում հասարակության հետ շփվելիս, ապա դժվար թե առաջիկա խորհրդարանական ընտրություններում ձայն տան ՀՀԿ-ի օգտին: Հարգելի ՀՀԿ-ականներ, ձեր շարքերից դուրս մղելով վայրենի պահվածք ունեցողների, բարձր կպահեք այդ հզոր կուսակցության բազմահազար անդամների անուններն ու պատիվը: Ասածս տեղեկությունները մերկապարանոց չլինելու համար, խնդրեմ`Youtube.com zaqaryan melsik և Youtube.com grigoryan aliq Դե, իսկ Կոտայքի մարզպետի մասին, ավելորդ է գրելը, այդ մասին, շատ է գրվել: Լավագույն ցանկություններով` ՀՀԿ-ի համակիր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter