HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մեկնարկել է ագրոպարենային սարքավորումների լիզինգի աջակցության ծրագիր

Գյուղատնտեսության նախարարությունը տեղեկացնում է, որ կառավարությունը մշակել է ագրոպարենային սարքավորումների լիզինգի աջակցության ծրագիրը, որը հնարավորություն է ընձեռում արդիականացնել ագրոբիզնեսը։

Ծրագրի շրջանակներում, ըստ հաղորդագրության, հնարավոր է ձեռք բերել անասնաբուծության, մեղվաբուծության, ձկնաբուծության, բուսաբուծության, ջերմոցային և սառնարանային տնտեսություններում, սպանդանոցներում, ագրովերամշակող արդյունաբերութան և ագրոպարենային այլ ոլորտներում օգտագործվող ցանկացած սարքավորում, ինչպես նաև կաթի մթերման կայաններ։

Ծրագրի պայմաններն են`

  • 4 % տարեկան տոկոսադրույք,
  • մինչեւ  8 տարի մարման ժամկետ,  
  • 20 % կանխավճար։

Սահմանամերձ բնակավայրերում գործունեություն իրականացնող տնտեսվարողներին, ըստ գյուղնախարարության, լիզինգը կտրամադրվի  0% տոկոսադրույքով: Ձեռք բերվող սարքավորումների արժեքների հանրագումարը չպետք է գերազանցի 450 մլն դրամը:

Մանրամասները տեսանյութում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter