
Կառավարությունը 24 միլիոն դրամ տրամադրեց Չինչինի հրդեհված անասնաֆերմային պատճառված վնասը փոխհատուցելու համար
Փետրվարի 2-ին Տավուշի մարզի Բերդ համայնքի Չինչին բնակավայրում տեղի ունեցած հրդեհի հետևանքով Ավետիք Ադամյանի անասնապահական ֆերմային պատճառված վնասը կառավարությունը մասնակի կփոխհատուցի։
Կառավարությունն այսօրվա նիստին որոշեց հրդեհված անասնապահական ֆերմայի համար որպես փոխհատուցում տրամադրել մոտ 24 միլիոն դրամ։
Գործադիրը տնտեսվարողին տրամադրվող փոխհատուցմամբ ակնկալում է անասնապահության ռիսկայնության մակարդակը նվազեցնել, գյուղացիական տնտեսավարողների սոցիալական վիճակը բարելավել։
Կառավարություն ներկայացված որոշման նախագծի համաձայն՝ հրդեհի հետևանքով Ավետիք Ադամյանին պատճառվել է 31 միլիոն դրամի վնաս։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել