HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ը լուծարվեց

Կառավարությունն այսօր նիստի ընթացքում որոշեց լուծարել տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ը։

ՊՈԱԿ-ի գործառույթը կիրականացնի տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը, իսկ որոշ գործառույթներ կիրականացվի աջակցող վարչությունների միջոցով:

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը հարցը զեկուցելիս նշեց, որ լուծարվող ՊՈԱԿ-ի աշխատակիցները ներգրավվելու են նախարարությունում և նոր ստեղծվելիք վարչություններում։

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության փոխանցմամբ՝ կազմակերպությունը լուծարելու դեպքում կտնտեսվի պետական բյուջեից կազմակերպության վարչակազմի պահպանման համար տրամադրվող 37 միլիոն դրամը։

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter