HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայկական ժամանակ». Շատ անուններ, քիչ հստակություն. ո՞վ է լինելու մայր բուհի նոր ռեկտորը

Մինչ մոտենում է մայիսի 11-ը, որից հետո մեկ ամիս շարունակ կընդունվեն Երեւանի պետական համալսարանի ռեկտորի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթին մասնակցել ցանկացողների դիմում-հայտերը, շրջանառվում են մայր բուհի ռեկտորի հավակնորդների անուններ:

Խոսքը վերաբերում է ԵՊՀ այժմ արդեն ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Արամ Սիմոնյանին, գիտական քաղաքականության եւ միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Գեղամ Գեւորգյանին, տնտեսագիտության ֆակուլտետի դեկան Հայկ Սարգսյանին եւ իրավաբանական ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանին: Ռեկտորի հավակնորդներից է համարվում նաեւ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը:

Երեկ թերթը փորձել է պարզել` նշված անձինք իսկապե՞ս պատրաստվում են մասնակցել ռեկտորի մրցույթին: Նրանց մեծ մասը հրաժարվել է հստակ պատասխան տալուց, մյուսներն էլ ասել են իրենց վճռական «ոչ»-ը:

Արամ Սիմոնյանը, որին էլ, համալսարանականներից շատերի համոզմամբ, երկրորդ անգամ ընտրվելու հնարավորություն է տրվելու, ասել է թե` այս պահին նա ունի իշխանությունների աջակցությունը, ասաց, որ որոշում կընդունի եւ այդ մասին կհայտարարի միայն գալիք շաբաթ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter