HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լեզվի կոմիտեի հորդորակը՝ հայերեն ընդունելի համարժեքներ ունեցող օտար բառերից խուսափելու մասին

4-րդ թողարկում

Լեզվի կոմիտեն ներկայացնում է օտարաբանությունների և դրանց հայերեն համարժեքների նոր ցանկ։ Կոմիտեն նշում է, որ ներկայացվող բառերը նորաստեղծ չեն, հորդորակը պարզապես հիշեցնում է դրանց մասին և

ՀՈՐԴՈՐՈՒՄ

խոսելիս ու գրելիս նկատի ունենալ օտար բառերի հայերեն հետևյալ համարժեքները.

  • ամբիցիոզ - հավակնոտ
  • ասոցացնել - զուգորդել
  • արգումենտ - փաստարկ
  • բլոկադա - շրջափակում, պաշարում
  • դեդլայն - վերջնաժամկետ
  • դեստրուկտիվ - ապակառուցողական
  • դիսկրիմինացիա - խտրականություն
  • էքսպերիմենտալ - փորձառական
  • էքսպերտ - փորձագետ
  • էքստրեմիստ - ծայրահեղական
  • ինթերն - փորձնակ, փորձալրող
  • ինթերնշիփ - փորձաշրջան
  • ինֆրաստրուկտուրա - ենթակառուցվածք
  • կոմպոնենտ - բաղադրիչ, բաղկացուցիչ
  • կոմունիկացիա - հաղորդակցություն
  • կոնսոլիդացիա - համախմբում
  • կոնտենտ - բովանդակություն
  • նեյտրալ - չեզոք
  • նոն-ստոպ - անդադար, անընդմեջ, անընդհատ
  • պարամետր - չափանիշ
  • պերմանենտ - ած մշտական, մշտատև, մկբ մշտապես
  • պոստուլատ - կանխադրույթ
  • պրոցես - գործընթաց, ընթացք
  • ռեգլամենտ - աշխատակարգ
  • սատելիտ - արբանյակ
  • սեսիա - 1 քննաշրջան, 2նստաշրջան
  • ստատուս - կարգավիճակ
  • ստրատեգիա - ռազմավարություն
  • տակտիկա - մարտավարություն
  • փասվորդ - գաղտնաբառ

Մեկնաբանություններ (4)

Միքայել
Ասոցացնելու համար մեկ այլ բառ է պետք մտածել: Ես այս երևույթը ասոցացնում եմ մեկ այլ երևույթի հետ, ես մտովի կապակցում եմ, առնչացնում եմ... Կարծում եմ կապակցումն այստեղ ավելի տեղին է: Մյուս դեպքում Եվրոպայի հետ ասոցացման պայմանագիր կա, որը միավորման իմաստն ունի Լավ գործ եք անում, առաջարկում եմ տեքստու տեղադրված օրինակներ բերել, մարդիկ բառերին սովորում են տեքստում կարդալով միայն, ոչ թե անգիր անելով
Ա
ասոցացնել - զուգորդել ավելի մոտ է համապատասխանեցնել, նմանեցնել օրինակ ճիշտ էլ. հասցեն պահանջողին ամապատասխանեցնում եմ բզզացող անտեսանելի մլակի հետ:
Վարինե
Կոմունիկացիա-ն զարմացրեց
Nairi Zaryan
Չափանիշը պարամետրը չի, կրիտերիան-criterion է։։Իմ կարծիքով պարամետրը կարող է թարգմանվել պարզապես չափ։Ձեր սկսած գործը շատ օգտակար է։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter