HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Խորհրդարանը քվորում ապահովեց. պատգամավորները վերադարձել են

Ժամը 14:00-ին մեկնարկեց Ազգային ժողովի արտահերթ նիստը, գրանցվել է 93 պատգամավոր:

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը պարզաբանեց, որ նման իրավիճակ էր ստեղծվել, քանի որ դեռ վաղուց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները պլանավորել էին գնալ Արցախ, և դա էր պատճառը, որ այսօր նման խնդիր էր առաջացել գրանցման ժամանակ։

Օրակարգում է «Ազգային ժողովի կանոնակարգ» և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքների փաթեթում երկրորդ ընթերցմամբ փոփոխություններ կատարելու հարցը։

Հիշեցնենք, որ առավոտյան նիստը չէր կայացել, քանի որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների մի մասը մեկնել էր Արցախ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter