HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ginosi.com-ը սկսել է 2012 առցանց մրցույթը

ginosi.com-ը սկսել է 2012 առցանց մրցույթը «Տարվա առցանց ամրագրման բիզնեսում ինտենսիվ մրցակցություն» խորագրով

2011 թվականին Երևանում հյուրանոցների և զբոսաշրջության այլ տիպի կացարանները համացանցում առաջին անգամ մասշտաբային լայն տարածում գտան ginosi.com ընկերության շնորհիվ: Կարճ ժամանակում` 2010 թվականի դեկտեմբերի 31-ին, Ginosi-ին բացեց իր կայքէջը, շուտով առցանց ամրագրման այլ ընկերություններ հետևեցին նրա օրինակին: Ginosi-ն ձեռնամուխ եղավ զբոսաշրջության խթանմանը ոչ միայն Երևանում, այլ նաև Թբիլիսիում, ինչպես նաև Հայաստանի և Վրաստանի փոքր քաղաքներում ու գյուղերում:

Հենց սկզբից Ginosi-ն գործել է կորպորատիվ սոցիալական պատասխանատվության սկզբունքներով և կարևորում է իր ներդրումը տեղական էկոնոմիկայում` մասնավորապես երիտասարդների հետ կապված, որոնք ունեն մեծ պոտենցիալ աշխատատեղերի ստեղծման հարցում: Ներկայացնելով Հայաստանը և Վրաստանը որպես ճանապարհորդական զբոսաշրջության երկրներ` ginosi.com-ը անհրաժեշտ գտավ   Կովկասն ընդգրկելու ամբողջ աշխարի զբոսաշրջության վայրերի ցանկում:

2011 թվականին ginosi.com-ը կատարեց մի շարք բարեփոխումներ ու զարգացումներ. այսօր կայքէջում արդեն 7 լեզուներով հնարավոր է առցանց ամրագրել կացարաններ, ծանոթանալ մանրամասն նկարագրված Կովկասի ճանապարհորդային բաշխվածությանը, ինչպես նաև հետաքրքրաշարժ վայրերին` շնորհիվ  վերջերս հիմնադրված տեղեկատվական ճանփորդական բլոգի, օգտվել «գործընկեր կառավարման» ցանցի ընձեռած հարմար հնարավորություններից:

Իր գործունեության առաջին իսկ տարում Ginosi-ն աչալուրջ եղավ Կովկասում և ամբողջ աշխարհում սոցիալական խնդիրների լուծմանը: Այսպիսով, մի քանի ամիս անց` Ճապոնիայի ավերիչ երկրաշարժից հետո, ընկերությունը կատարեց նվիրատվություն տուժածներին, ինչպես նաև անհրաժեշտ է նշել, որ ընկերությունը որդեգրել է անաչառ մոտեցում աշխատանքային ոլորտում:

Վերջերս`2012 թվականի  սկզբին, նշելով իր գործունեության մեկ ամյակը, ginosi.com-ը հայտարարեց «Երևան 101» մրցույթը, որի նպատակն է շնորհել Թբիլիսի մեկնելու 2 տոմս նրանց, ովքեր «քիչ թե շատ ավելի են ծանոթ Երևանին»: 

Մրցույթը հաղթելու համար անհրաժեշտ է կռահել Երևանի փողոցների և հայտնի վայրերի անունները` դիտելով Երևանում արված նկարները, որոնք տեղադրված են Ginosi-ի Facebook-ի էջում:

Առցանց մրցույթը սկսվել է 2012 թվականի հունվարի 10-ին: Այն հասանելի է բոլորին, ովքեր ցանկանում են ցուցադրել իրենց տեղեկացվածությունը Երևանի փողոցների ու հայտնի վայրերի մասին, և նրանք, ովքեր ցանկանում են արժանանալ Թբիլիսի մեկնելու ուղեգրին: Մասնակիցներն ունեն մեկ ամիս ժամանակ միմյանց հետ մրցելու համար: Հաղթողի անունը կհայտարարվի 2012 թվականի փետրվարի 15-ին, և նա կարող է մեկնել Թբիլիսի 2012 թվականի մարտից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում:

Որոշ ակտիվ խաղացողներ խաղը սկսելուց մի քանի րոպե անց արդեն հավաքել էին 2 անգամ ավելի շատ միավորներ քան անհրաժեշտ է մրցույթում հաղթանակ տանելու համար, սակայն նոր մրցակիցները դեռևս ունեն մեծ հնարավորություն բոլորից առաջ անցնելու և գլխավոր մրցանակի հաղթող դառնալու: Ginosi.com-ը կշարունակի թարմացնել մրցույթի իր էջում ներկայացվող ամենօրյա արդյունքները` 3 բարձր միավորներ հավաքած մասնակիցների համար, մինչև մրցույթի ավարտը` փետրվարի 10-ը:

«Սա կլինի մեծ ներդրում արդյունաբերության մեջ և այն կբարձրացնի հաճախորդների պահանջների որակը, ինչպես նաև կբերի գների իջեցման, որն էլ 2 կողմի` առաջարկողի և հաճախորդի համար կլինի ձեռնըտու»,-տեղեկացնում է ginosi.com-ը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter