HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Կոչ սոցծառայության աշխատողներին՝ բացահայտել մարդկանց ներուժը, օգնել հաղթահարելու աղքատությունը

«Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի մարդու կյանքը լինի արժանապատիվ, այդ ուղղությամբ պետք է տարվի աշխատանքը։ Մենք ոչ թե ռեսուրսների բացակայության հետ խնդիր ունենք, այլ ռեսուրսների վերաբախշման, ռեսուրսների մոբիլիզացիա պետք է կազմակերպել»,- մարտի 29-ին Կոնգրես հյուրանոցում հրավիրված «Սոցիալական համագործակցություն. համայնքներից մինչեւ ազգային մակարդակ» համագումարի ժամանակ ասաց «Վորլդ Վիժն Հայաստան» ծրագրի տնօրեն Ժիրայր Էդիլյանը։

Համագումարը կազմակերպվել էր «Հասանելի համայնքային սոցիալական ծառայություններ» եռամյա  ծրագրի շրջանակում, որը ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ համատեղ իրականացնում են «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպությունը եւ Մանկական զարգացման հիմնադրամը։ Ծրագրի նպատակն է` բարելավել սոցիալական համագործակցությունը՝ համայնքի սոցիալական աշխատողի եւ դեպք վարողի գործընկերության ամրապնդման, ռեսուրսների մոբիլիզացիայի, ինչպես նաեւ զբաղվածության ծառայությունների արդյունավետությունը բարելավելու միջոցով:

Համագումարին մասնակցող համայնքի սոցիալական աշխատողները, սոցիալական ծառայությունների դեպք վարողները, ՀԿ ոլորտի ներկայացուցիչները աշխատանքային խմբերում քննարկել էին ոլորտում առկա խնդիրները: Որքան էլ զարմանալի էր, սակայն դրանց մեջ կային հարցեր, որոնք սոցիալական ծառայությունների ստեղծման առաջին իսկ օրից՝ ավելի քան 20 տարի, առկա են։

Սոցիալական դեպք վարողների աշխատավարձը ցածր է, մինչ օրս չի լուծվել նրանց փոխադրավարձը եւ բջջային հեռախոսի ծախսը փոխհատուցելու պահանջը։ Աշխատանքում գերծանրաբեռնված, տեխնիկական սպասարկումից զրկված դեպք վարողները, բնականաբար, շահագրգռված չեն անհատական այցեր կատարել համայնքներ, հետեւողական լինել կարիքավոր ընտանիքներին ժամանակին հայտնաբերելու եւ աջակցելու հարցում։ Դեպք վարողների աշխատանքում մոտիվացիայի պակասի հիմնական պատճառները դրանք են։

Սոցիալական աջակցության (նպաստների) համակարգը տասնամյակների ընթացքում չի փոփոխվելկարիքավոր ընտանիքներին սոցիալական աջակցության հիմնական ձեւը մնում է դրամական օգնությունը։ «Վորլդ Վիժն Հայաստան» ծրագրի տնօրեն Ժիրայր Էդիլյանը դահլիճում հավաքված մասնագետներին կոչ արեց բացահայտել մարդկանց ներուժը, օգնել հաղթահարելու աղքատությունը։

Խմբային աշխատանքներում քննարկվել էին սոցիալական համագործակցության բարելավմանն ուղղված առաջարկները՝ առկա ռեսուրսներին բացահայտում եւ քարտեզագրում, ռեսուրսների մոբիլիզացիա, լրացուցիչ ռեսուրսների ներգրավման տարբերակներ, համագործակցություն այլ պետական կառույցների, հասարակական կազմակերպությունենրի, անհատների հետ։

Նշվեց, որ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների հայտնաբերման հարցում պորֆեսիոնալ մոտեցման կարիք կա։ Նման ընտանիքներ բացահայտելն էլ դյուրին չէ։ Միմյանց միջեւ տեղեկատվության եւ համագործակցության պակաս կա։ Համայնքի սոցիալական աշխատողի եւ դեպք վարողի գործառույթները կրկնվում են, բայց սոցիալական դեպքի պատասխանատուն չկա։ Ընտանիքի վիճակը չի բարելավվում, եւ ոչ ոքի չես կարող մեղադրել դրա համար։

Ոլորտի աշխատակիցներն առաջարկում էին հստակեցնել համայնքի սոցիալական աշխատողի եւ դեպք վարողի միջեւ համագործակցության ձեւաչափը, համայնքային սոցիալական աշխատողին թողնել համայնքային լիազորությունները, իսկ ընտանիքի հետ անմիջական կապը, նրա գործի պատասխանատուն լինի սոցիալական դեպք վարողը։ Բարելավել սոցիալական աշխատողի մասնագիտական կարողությունները, համայնքային եւ մարզային մակարդակում բարձրացնել սոցիալական աշխատողի դերը, համայնքապետարանի սոցիալական աշխատողին մասնակից դարձնել  համայնքային բյուջեի ձեւավորմանը։

«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 48 հոդվածով նախատեսվում է, որ 5000-ից ավել բնակիչ ունեցող համայնքի աշխատակազմը մեկ սոցիալական աշխատող պետք է ունենա: Այսօր նշվեց, որ խոշորացված համայնքներում մեկ սոցաշխատողը չի կարողանում իր առջեւ դրված պարտավորությունները կատարել, որովհետեւ տարածքը չափազանց մեծ է՝ կան համայնքներ, որոնցում ներառվել են 30 եւ ավելի բնակավայրեր, եւ դրանք միմյանցից մի քանի տասնյակ կիլոմետր հեռավարության վրա են։

Համագումարի մասնակիցները գործընկերության ամրապնդման, սոցիալական աջակցության ռեսուրսներն ընդլայնելուն եւ համատեղելուն ուղղված առաջարկներ ներկայացրին։ Նշվեց, որ բիզնես սեկտորը չունի հարկային արտոնություններ, որի պատճառով սոցիալական ծրագրերում ներդումներ չի կատարում։

Լուսանկարում (աջից)` «Վորլդ Վիժն Հայաստան» ծրագրի տնօրեն Ժիրայր Էդիլյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter