HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ազգային կինոյի լավագույնները հայտնի կդառնան մարտի 18-ին

ՀՀ վաստակավոր դերասան Սոս Սարգսյանի գլխավորած Ազգային կինոյի մրցանակաբաշխության հեղինակավոր ժյուրին, փակ գաղտնի քվեարկությամբ  արդեն ընտրել է 12 անվանակարգերում հավակնորդ 36  ֆիլմերը (3-ական ֆիլմեր յուրաքանչյուր անվանակարգի համար):  Քվեարկությունը տեղի է ունեցել  նախապես կազմված անկախ հաշվիչ հանձնաժողովի ներկայությամբ:

Հիշեցնենք, որ  մրցույթին մասնակցության հայտ ներկայացված 103 ֆիլմերը` հեղինակների հայեցողությամբ առաջադրվել էին տարբեր անվանակարգերում:

«Լավագույն խաղարկային ֆիլմ» անվանակարգում ներկայացված  20 հայտից  երեքը դարձան հավակնորդներ.  ռեժիսորներ  Առնոլդ Աղաբաբովի, Սուրեն Բաբայանի եւ  Վիգեն Չալդրանյանի «Որտե՞ղ էիր, մարդ Աստծո»,   «Ժանո»  եւ  «Ձայն  բարբառո…» ֆիլմերը:

«Լավագույն ռեժիսոր» անվանակարգում ներկայացված 18 հայտից քվեարկության արդյունքում  հավակնորդներ դարձան` ռեժ. Հարություն Խաչատրայանը՝ «Սահման»,  ռեժ. Դմիտրի Կեսայանցը  «Անիծվածները»  եւ  ռեժ. Վիգեն Չալդրանյանը  «Ձայն Բարբառո…» ֆիլմերով:

«Լավագույն օպերատոր» անվանակարգում ներկայացված 15 հայտից  քվերակության արդյունքում ընտրվեցին «Որտեղ էիր, մարդ Աստծո», «Վավերագրողը» եւ «Սահման» ֆիլմերի օպերատորները` Լեւոն Աթոյանցը, Վահագն Տեր-Հակոբյանը եւ Վրեժ Պետրոսյանը:

«Լավագույն սցենարի հեղինակ» անվանակարգի համար ներկայացված 21 ֆիլմից  ընտրվեցին Առնոլդ Աղաբաբով – Զորայր Խալափյան, Միքայել Ստամբոլցյան-Հարություն Խաչատրյան, Վիգեն Չալդրանյան-Ա.Այվազյան-Ա.Ստեփանյան ` «Որտեղ էիր, մարդ Աստծո», «Պոետի վերադարձը» եւ  «Ձայն բարբառո…» ֆիլմերի սցենարիստները:

«Լավագույն նկարիչ» անվանակարգում ներկայացված 9 հայտից ընտրվեցին  «Քրմուհին», «Ժանո» եւ «Մի նայիր հայելուն» ֆիլմերի նկարիչներ` Վիգեն Չալդրանյան-Վարդան Սեդրակայան եւ Վարդան Սեդրակայանը՝ մյուս 2 ֆիլմերից:

«Լավագույն կոմպոզիտոր» անվանակարգում ներկայացված 18 ֆիլմից ընտրվեցին Վահագն Հայրապետյանը, Վաչե Շարաֆյանը եւ Յուրի Հարությունյանը` «Խճճված զուգահեռներ», »Մաեստրո» եւ «Որտեղ էիր, մարդ Աստծո» ֆիլմերից:

«Լավագույն դերասանուհի» անվանակարգում ներկայացված 10 հայտից ընտրվեց Աննա Էլբակյանը, Անահիտ հարությունյանը եւ Ռուզան Վիթ Մեսրոպյանը` «Որտեղ էիր, մարդ Աստծո», «Ուրախ ավտոբուս» եւ «Քրմուհին» ֆիլմերից:

«Լավագույն դերասան» անվանակարգում առաջադրված 20 հայտից քվերակության արդյունքում ընտրվեցին Ժան Պիեր Նշանյանը, Նիկոլայ Ծատուրյանը եւ Միքայել Պողոսյանը «Ժանո», «Ընկեր Փանջունի» եւ «Երեւան, ջան» ֆիլմերից:

«Լավագույն կարճամետրաժ ֆիլմ» անվանակարգի համար ներկայացված 24 ֆիլմերից ընտրվեցին Գագիկ Հարությունյանի «Յարխուշտա», Վահե Գեւորգյանցի «Մեծ տոն» եւ Արման Չիլինգարյանի «Ցատկերթ» ֆիլմերը:

Առավել  ծանր է եղել «Լավագույն վավերագրական ֆիլմ» անվանակարգում, քանի որ այստեղ ներկայացված են եղել թվով ամենաշատ` 36 հայտերը, որոնցից ժյուրին ընտրեց Էդգար Բաղդասարյանի «Արարատից Սիոն», Վարդան Հովհաննիսյանի «Պատմություններ պատերազմի եւ խաղաղության մասին» եւ Հովիկ Հախվերդյանի «Նարեկացի որոնելիս» ֆիլմերը:

«Լավագույն անիմացիոն ֆիլմ» անվանակարգի համար ներկայացված 10 հայտից ընտրվեցին Դավիթ Սահակյանի «Հայրեններ», Արման Մանարյանի «Սասունցի Դավիթ» եւ Գայանե Մարտիրոսյանի «Տարաշխարհիկները» ֆիլմերը:

«Լավագույն դեբյուտ» անվանակարգում ներկայացված 13 հայտից ընտրվեցին Հովհ.Գալստյանի «Խճճված զուգահեռներ», Գուժ Թադեւոսյանի «Մարգար պապ» եւ Արտակ Իգիթյանի եւ Վահան Ստեփանյանի «Վանա ծովուն արշալույսը» ֆիլմերը:

Ազգային կինոյի զարգացման հիմնադրամի, «Օրանժ  Արմենիա» ընկերության եւ Հայաստանի ազգային կինոկենտրոնի նախաձեռնությամբ իրականացվող Ազգային կինոյի մրցանակաբաշխության վերջնական հաղթողները` 12  լավագույնները հայտնի կդառնան մարտի 18-ին` Ալ.Սպենդիարյանի անվան  օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայանլիք  հանդիսավոր երեկոյի ժամանակ:

Հավակնորդ բոլոր ֆիլմերը մինչեւ մրցանակաբաշխության օրը կցուցադրվեն «Նաիրի» կինոթատրոնում եւ  հեռուստատեսությամբ, նախապես կազմված ցանկի համաձայն: Ժամկետների եւ սեանսների մասին նախապես կտեղեկացվի հանրությանը:

Տեղեկացնենք նաեւ, որ մրցանակաբաշխության հաշվիչ հանձնաժողովը բաղկացած էր 4 անձից. կինոքննադատ` Րաֆֆի Մովսիսյան, «Առավոտ» օրաթերթի մշակութային թղթակից Գոհար Հակոբյան, Erevan.ru լրատվական գործակալության թղթակից Ռուբեն Իշխանյան եւ պրոդյուսեր Սահականուշ Սահակյան:

Մեկնաբանություններ (2)

Գոհար
Ochen' interesno kto eto tam takoy umniy sidit i korrektiruet pis'ma...? Zachem nado bilo pechatat' pervie 3 i poslednie 3 slova moego vcherashnego pis'ma? Esli vam stidno za sebya, tak voobsche ne nado publikovat' eti pis'ma.... Zachem zhe vi sebya idiotami vistavlyaete???
Գոհար
Շաաաաատ հետաքրքիր Է իմանալ այդ > -ի ունեցող հեղինակների անւննեռը.....

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter