HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ձյուն է սպասվում․ եղանակի կանխատեսումը

ԱԻՆ ներկայացնում է առաջիկա 5 օրերի եղանակը․

Հանրապետության տարածքում`

Մարտի 30-ի ցերեկը, 31-ին, ապրիլի 1-4-ը մերթ ընդ մերթ սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան, հովտային գոտում՝ անձրևի տեսքով:

Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը մարտի 30-ի ցերեկային ժամերին կնվազի 4-6 աստիճանով:


 

Երևան քաղաքում՝

Մարտի 30-ի ցերեկը, 31-ին, ապրիլի 1-4-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 30-ին բարձրադիր գոտում՝ ձյան տեսքով։

Ուշադրություն

Մարտի 30-ին Շիրակում, Լոռիում, Տավուշում, Գեղարքունիքում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի լեռնային գոտիներում, Սյունիքի և Արցախի նախալեռներում սպասվում են ձյան առատ տեղումներ, առանձին հատվածներում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։

Մարտի 31-ին ցիկլոնի ուժը կթուլանա, սակայն տեղումները կշարունակվեն։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter