HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արցախի ԱԺ նախագահն ընդունել է Լենա Նազարյանին և Լիլիթ Մակունցին

Խորհրդարանի «Իմ քայլը» խմբակցության Արցախ այցելության շրջանակներում ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը հանդիպել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանի և խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի հետ: Այս մասին տեղեկացնում է ԱՀ ԱԺ լրատվական ծառայությունը։

Հանդիպմանը, որին մասնակցել է նաև Արցախի ԱԺ նախագահի տեղակալ Վահրամ Բալայանը, կարևորվել են երկու հայկական խորհրդարանների համագործակցության շրջանակներում ինչպես օրենսդրական, այնպես էլ սոցիալական, տնտեսական, կրթական ու այլ բնագավառներում համատեղ ծրագրերի իրականացումը և աշխատանքային խմբերի ստեղծումը:

Աշոտ Ղուլյանը ընդգծել է միջխորհրդարանական հանձնաժողովի գործունեության ակտիվացման պահանջը, առաջիկայում նիստ գումարելու կարևորությունը և ըստ անհրաժեշտության ՀՀ ԱԺ-ԱՀ ԱԺ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համաձայնագրի թարմացումը:

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանը նշել է, որ առաջիկայում նախատեսվում է Արցախում և Հայաստանում բնակվող երիտասարդների շրջանում շփումների խրախուսման ուղղությամբ ծրագրերի կազմակերպումը՝ փոխադարձ ծանոթությունների հաստատման և կապերի ստեղծման նպատակով:

Երկուստեք արժևորվել է Արցախի ժողովրդի ներկայացվածությունը միջազգային տարբեր հարթակներում, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում Արցախի ժողովրդի ձայնը լսելի դարձնելու հնարավորությունների ընդլայնումը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter