
Մեքենաների կուտակում` Դիլիջանի թունելից մինչև Ծովագյուղ
Ավտոմեքենաների երկկողմանի շարասյուն է գոյացել Դիլիջան-Երևան ճանապարհին` թունելից անմիջապես հետո: Ձնաբքի պատճառով ճանապարհը սառցակալած է, և բեռնատարները դժվարությամբ են երթևեկում:
Ճանապարհային ոստիկանությունը փորձում է կարգավորել երթևեկությունը: Տեղում աշխատում են ձնամաքրող և ավազ ցանող մեքենաները: Մինչև Ծովագյուղ ճանապարհը դժվարանցանելի է մեքենաների կուտակման պատճառով:
Իջևանից Դիլիջան` ճանապարհի աջ կողմում ևս «Ֆուռ»-երի երկար շարասյուն է կանգնեցված, ըստ ամենայնի, ոստիկանության աշխատակիցների կողմից:
Լուսանկարները` Սարո Բաղդասարյանի
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել