HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԵՄ խոսնակի հայտարարությունը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների առաջին հանդիպման վերաբերյալ

Ստորև ներկայացնում ենք ԵՄ խոսնակի հայտարարությունը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների առաջին հանդիպման վերաբերյալ.

«2019 թվականի մարտի 29-ին Վիեննայում տեղի է ունեցել Ադրբեջանի Հանրապետության Նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի Հանրապետության Վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջին հանդիպումը՝ Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո:

Առաջնորդների կողմից հրադադարի ամրապնդման և խաղաղությանը նպաստող միջավայրի խթանման, ինչպես նաև նրանց կողմից հայտարարված՝ նպատակների միտված բանակցությունների ուղղությամբ հետագա քայլեր ձեռնարկելու պատրաստակամությունը հուսադրող է:

Եվրամիությունն ակնկալում է  մարդասիրական ոլորտի  միջոցառումների մշակման վերաբերյալ Վիեննայում ձեռք բերված համաձայնությունների, ինչպես նաև բնակչությանը խաղաղ կարգավորման նախապատրաստման համար միջոցների ձեռնարկման   վերաբերյալ Փարիզում 2019 թվականի հունվարի 16-ին արտաքին գործերի նախարարների կողմից  ձեռքբերված  համաձայնությունների իրականացմանը և պատրաստ է աջակցել ջանքերին այդ ուղղությամբ:

Եվրոպական միությունը վերահաստատում է իր լիարժեք աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերին և առաջարկություններին, այդ թվում՝ Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցչի, ինչպես նաև հակամարտության բաժանարար գծի ողջ երկայնքով քաղաքացիական հասարակության վստահության ամրապնդման միջոցառումների իրականացման միջոցով»:

Բրյուսել, 31/03/2019թ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter