
Դժվարանցանելի են Վարդենյաց լեռնանցքը, Սոթք-Քարվաճառ, Վանաձոր-Դիլիջան, Արագածոտնի մարզի Ալագյազ-Ճարճակիս, Ալագյազ-Մելիքգյուղ ավտոճանապարհները
Փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 1-ին՝ ժամը 12:15-ի դրությամբ Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար:
Դժվարանցանելի են Վարդենյաց լեռնանցքը, Սոթք-Քարվաճառ, Վանաձոր-Դիլիջան, Արագածոտնի մարզի Ալագյազ-Ճարճակիս, Ալագյազ-Մելիքգյուղ ավտոճանապարհները:
Սյունիքի մարզի Սարավան-Զանգեր, Կապան-Գորիս ավտոճանապարհներին առկա է մերկասառույց:
Լոռու մարզի Սպիտակ, Վանաձոր, Տավուշի մարզի Նոյեմբերյան, Դիլիջան, Բերդ, Կոտայքի մարզի Հրազդան, Չարենցավան, Աբովյան և Արագածոտնի մարզի Ապարան քաղաքներում առկա են տեղումներ ձյան տեսքով:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Լարսի մասին
Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:
Մեկնաբանել