HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փորձի փոխանակման նպատակով Երևան կժամանեն Բեռլինի կինոակադեմիայի ուսանողները

Ապրիլի 4-ից 6-ը Երեւան են ժամանելու Բեռլինի կինոյի եւ հեռուստատեսության ակադեմիայի ուսանողները՝ ակադեմիայի պրոֆեսոր, կինոռեժիսոր Եվա Շտոցի ուղեկցությամբ։

Հյուրընկալող կողմը Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանն է։ Այցի նպատակը Սլավոնական համալսարանի կինոֆակուլտետի ուսանողների հետ փորձի փոխանակման իրականացումն է, որը տեղի կունենա ֆիլմերի դիտում-քննարկում ձեւաչափով (տանտերերը ցուցադրելու են իրենց ֆիլմերը, Բեռլինի կինոակադեմիայի ուսանողները՝ իրենց)։

Ցուցադրությունները տեղի են ունենալու Հայ-Ռուսական համալսարանի կինոդահլիճում։ Մուտքն ազատ է ինչպես ուսանողների, այնպես էլ նրանց համար, ովքեր ցանկություն ունեն մասնակիցը դառնալ ֆիլմերի դիտումների եւ հաջորդող քննարկումների։

Ծրագրի պաշտոնական մեկնարկը կտրվի ապրիլի 4-ին՝ ժամը 19։30-ին, Եվա Շտոցի «Սատանան կասկած է» վավերագրական ֆիլմի ցուցադրությամբ (2008-ին ֆիլմն ընդգրկվել է Բեռլինի կինոփառատոնի ծրագրում)։ Ցուցադրությունները կսկսվեն մինչ պաշտոնական բացումը՝ ապրիլի 4-ին՝ ժամը 10։00-ից։ Ծրագրում ընդգրկված են ինչպես վավերագրական, այնպես էլ խաղարկային ֆիլմեր, որոնք անդրադառնում են տարբեր թեմաների, սոցիալական, քաղաքական խնդիրների։ 

Ապրիլի 6-ին հայ եւ գերմանացի ուսանողները միասին կուղեւորվեն Գյումրի, որտեղ Եվա Շտոցը վավերագրական կինոյի մասին դասախոսությամբ հանդես կգա Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի Գյումրու մասնաճյուղի ուսանողների համար։

Հավելենք, որ ֆիլմերը ցուցադրվելու են գերմաներենով (անգլերեն ենթագրերով)։

Ծրագրի իրականացումը հնարավոր է դարձել Հայ-Ռուսական համալսարանի, Բեռլինի կինոյի եւ հեռուստատեսության ակադեմիայի, գերմանական High Art Bureau եւ հայկական «Ֆիլմադարան» կինոմշակույթի զարգացման հասարակական կազմակերպությունների համատեղ ջանքերով։ Ծրագրի իրականացմանն աջակցում են Հայաստանում Գերմանիայի Դաշնության դեսպանութունը, «Անտարես» մեդիա հոլդինգը, Հայաստանի ազգային կինոկենտրոնը եւ Interkultura Kommunikation գործակալությունը։

Ֆիլմերի ցուցադրության ծրագիրը եւ այլ մանրամասներն՝ այստեղ։

ՀԳԳլխավոր լուսանկարը՝ «Filmexchange. Berlin-Jerewan» իրադարձության ֆեյսբուքյան էջից։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter