HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Կարաս Վայնս» և «Կոնվերս Բանկ» ընկերություններն ամփոփել են համատեղ մրցույթի արդյունքները

Արգենտինահայ գործարար, բարերար Էդուարդո Էռնեկյանի կողմից կառավարվող Կարաս Վայնս և Կոնվերս Բանկ ընկերությունները ամփոփել են հայ արվեստագետների համար հայտարարված մրցույթի արդյունքները: Մրցույթն իրականացվել է Karas Art  ծրագրի շրջանակներում՝ Կոնվերս Բանկի ֆինանսական աջակցությամբ:

Մրցույթի շրջանակում արվեստագետներին էր առաջարկվել ներկայացնել արվեստի ինքնատիպ գործերի էսքիզներ կամ թվային ձևաչափով օրինակներ, որոնք հետագայում պետք է ձեռքով նկարվեն գինու տակառների վրա: 

«Տակառների նկարազարդման մրցույթը ապրանքանիշի` տեղական ստեղծարար միջավայրը խթանելու և մշակութային հարուստ ժառանգությունն ու գինեգործության հետաքրքիր ավանդույթները վերակենդանացնելու ընդհանուր տեսլականի մասն է: Մեր նպատակն է խթանել և խրախուսել հայ նկարիչներին, որոնք շատ տաղանդավոր են, կարողանում են իրենց զգացմունքներն ու հոգեվիճակն արտահայտել աներևակայելի գույներով: Գինու արտադրությունը ևս արվեստի տեսակ է, որտեղ  արվեստի կատարյալ գործ  ստեղծելու համար անհրաժեշտ է Թիմի անդամներից յուրաքանչյուրի նվիրվածությունն ու սերը»,- ասել է Կարաս Վայնս ընկերության տնօրեն Խուլիանա Դել Ագիլա Էռնեկյանը:

Ըստ նրա, Karas Art- ը երկարաժամկետ ծրագիր է, որի շրջանակներում Կարաս Վայնս-ը պարբերաբար հանդես ենք գալու հետաքրքրիր մրցույթներով և նախաձեռնություններով:

«Մշակույթի, արվեստի խրախուսումը Կոնվերս Բանկի գործելակերպն է, մեր   հանրային ծրագրերի կարևորագույն բաղադրիչներից է: Յուրաքանչյուր տարի Բանկը ներգրավված է  լինում մեկ տասնյակից ավելի մշակութային նախաձեռնությունների: Ուրախությամբ մաս կազմեցինք մեր Խմբի անդամ և գործընկեր՝ Կարաս Վայնսի այս հետաքիրքիր նախաձեռնությանը»,-ասել է մրցույթի ֆինանսական աջակից Կոնվերս Բանկի Գլխավոր Գործադիր տնօրեն Արթուր Հակոբյանը:

Միջոցառման ավարտին լավագույն 3 էսքիզներ ներկայացրած արվեստագետներին են հանձնվել դրամային պարգևներ:

R

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter