HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ֆելիքս Ցոլակյանն ընդունել է Համաշխարհային բանկի աշխատանքային խմբին

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 1-ին նախարար Ֆելիքս Ցոլակյանն ընդունել է «Աղետների ռիսկերի կառավարման ազգային ծրագրին» տեխնիկական աջակցություն ցուցաբերելու առաքելությամբ Հայաստան ժամանած Համաշխարհային բանկի՝ Տաֆաձվա Դուբիի գլխավորած աշխատանքային խմբին: 

Առաքելությունը ժամանել է  ներկայացնելու և քննարկելու ծրագրի նպատակները և դրանց բաղադրիչները, գնահատելու ընթացիկ գործունեության ընդհանուր առաջընթացը և համաձայնեցնելու հաջորդ քայլերը:

Նախարար Ֆելիքս Ցոլակյանը բարձր է գնահատել ՀԲ կողմից մեր երկրում կատարած աշխատանքը, կարևորել միջազգային ուսանելի փորձի ներդրումը և պատրաստակամություն հայտնեց ընդունել բոլոր առաջարկները, որոնք կհեշտացնեն աղետների ռիսկերի կառավարումն ու ավելի իրազեկ կդարձնեն մեր քաղաքացիներին:

Տաֆաձվա Դուբին, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է ԱԻ նախարարության հետ ծրագրային աշխատանքը և ծրագրերի շարունակականության կարևորությունը:

Նա խնդրել է թիրախավորել այն կետերը, որտեղ ՀԲ-ն կարող է իրականացնել ներդրումներ: Մասնավորապես՝ աշխատանքային խմբի ղեկավարն օժանդակություն է առաջարկել շենք-շինությունների կառուցման, հատուկ տեխնիկայի և սարքավորումների ձեռքբերման, բնակչության իրազեկման հարցերում:

Ի պատասխան, նախարարը նշել է ԱԻՆ համակարգում առկա ենթակառուցվածքներին վերաբերող խնդիրները, տեխնիկայի և սարքավորումների պակասը, իրազեկման հարցում միջազգային հաջողված փորձի փոխանակումը:

Ֆելիքս Ցոլակյանը ՀԲ ներկայացուցիչներին առաջարկել է ուսուցում կազմակերպել աղետի դեպքում մարդաշատ վայրերից մարդկանց տարհանում իրականացնելու թեմայով:

Հանդիպման վերջում պայմանավորվածություն է ձեռք բերվել փոխանակված մտքերը վերածել աշխատանքային ծրագրի՝ մատնանշելով ՀԲ կողմից հասցեական օժանդակության ոլորտները:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter