HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հարուցվել է քրեական գործ՝ Գավառի բժշկական կենտրոնում 27-ամյա կնոջ մահվան դեպքի առթիվ

Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ «Գավառ» բժշկական կենտրոնում 27-ամյա կնոջ մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ:

2019 թվականի մարտի 30-ին՝ ժամը 20:20-ին, «Գավառ ԲԿ» ՓԲԸ-ից ՀՀ ոստիկանության բաժին հաղորդում է ստացվել այն մասին, որ «Անաֆիլակտիկ շոկ»-ի  պատճառով իրենց մոտ մահացել է Գավառ քաղաքի բնակչուհին՝ ծնված 1992թ.: 

Նույն օրը ՀՀ ոստիկանության բաժնում հաղորդում է ստացվել նաև Գավառ քաղաքի բնակչից այն մասին, որ 2019թ. մարտի 30-ին՝ ժամը 17-ի սահմաններում, իր կնոջը՝ տարել է «Գավառ ԲԿ» ՓԲԸ մանկաբարձա-գինեկոլոգիական բաժանմունք՝ հղիությունն  ընդհատելու նպատակով, և ժամը 20:00-ի սահմաններում տեղեկացել է, որ կինը մահացել է:

Դեպքի առթիվ ՔԿ Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով:

Կատարվում է նախաքննություն: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ 27-ամյա կնոջ մահվան բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Լուսանկարեը՝ http://gegharkunik.mtad.am-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter