
Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ է ընտրվել Արա Շիրինյանը
Ավարտվել է ՀՀ հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի թափուր տեղի համալրման համար հայտարարված մրցույթը:
Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ է ընտրվել Արա Շիրինյանը:
Արա Շիրինյանը ստացել է 3 ձայն, Մեսրոպ Մովսիսյանը՝ 1, Տիգրան Հակոբյանը՝ 1:
Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի թափուր տեղի մասնակցության հայտ էին ներկայացրել 23 թեկնածուներ՝ Լևոն Դավթյանը, Համլետ Ղուշչյանը, Հովհաննես Թովմասյանը, Արթուր Բախտամյանը, Սամվել Գաբրիելյանը, Մեսրոպ Մովսեսյանը, Արա Շիրինյանը, Վարդգես Ավետիսյանը, Վահրամ Քոչարյանը, Արամ Սուքիասյանը, Արմեն Մկրտչյանը, Տիգրան Ռշտունին, Արայիկ Մանուկյանը, Տիգրան Հակոբյանը, Իրինա Բարսեղյանը, Մովսես Գասպարյանը, Հարություն Բերբերյանը, Լավրենտի Միրզոյանը, Նունե Էլմասյանը, Թամարա Գևորգյանը, Գագիկ Բունիաթյանը, Կարինե Հակոբյանը և Վլադիմիր Հայրապետյանը:
Հանձնաժողովը տեղեկացնում է, որ ուսումնասիրելով մրցույթին մասնակցության հայտ ներկայացրած 23 թեկնածուների հայեցակարգերը, առանձնացրել և հարցազրույցի էր հրավիրել 9-ը մասնակցի:
Հարցազրույցներից հետո հանձնաժողովի անդամները փակ-գաղտնի քվեարկությամբ, ընտրել են Հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահին:
Հանձնաժողվը ղեկավարվելով «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 21-րդ մասի 2-րդ կետով և 22-րդ մասով որոշում է կայացրել մրցույթում հաղթող ճանաչել քվեարկության առավելագույն ձայներ հավաքած Արա Շիրինյանին, իսկ Որոշումը ներկայացնել ՀՀ վարչապետի հաստատմանը:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել