HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բարձրագույն դատական խորհուրդը մերժել է դատավոր Թաթուլ Պողոսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը

Բարձրագույն դատական խորհուրդը տեղեակցնում է, որ ապրիլի 1-ին «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 6-րդ մասի, 154-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի, 156-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիման վրա Բարձրագույն դատական խորհուրդը հրապարակել է Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Թաթուլ Պողոսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ կայացված որոշման եզրափակիչ մասը:

Բարձրագույն դատական խորհուրդը, դռնփակ նիստում քննության առնելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Ա. Զեյնալյանի 2019 թվականի մարտի 4-ի թիվ 59-Ա որոշմամբ ներկայացված միջնորդությունը, լսելով միջնորդության առնչությամբ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հաղորդումը, Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Թաթուլ Պողոսյանի բացատրությունը, ուսումնասիրելով կարգապահական վարույթի նյու­թերը և հետազոտելով ապացույցները, որոշեց մերժել այն:

Բարձրագույն դատական խորհուրդը հանգել է այն եզրակացության, որ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի միջնորդությամբ արձանագրված խախտումն առկա է, սակայն այն «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 142-րդ հոդվածի 2-րդ մասի իմաստով չի կարող որակվել որպես ակնհայտ՝ նկատի ունենալով իրավական հիմքերի անկատարությունը և ոչ միասնական դատական պրակտիկան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter