HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Խոստովանել են, որ թմրամոլ են

Մայիսի 4-ին` ժամը 14.00-ին, ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները թմրամիջոց պատրաստելու և պահելու կասկածանքով Գյումրի քաղաքի Սայաթ-Նովայի փողոցից բերման են ենթարկել նախկինում դատապարտված, 56-ամյա Վաչագան Մ.-ին, որի մոտ հայտնաբերվել է ներարկիչ` 2 մլ դեղնավուն լուծույթով և 20 դեղահաբ:

Վաչագան Մ.-ն հայտնել է, որ ինքը թմրամոլ է, իսկ հայտնաբերվածը թմրամիջոց պատրաստելու պրեկուրսորներ են: Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն:

Նույն օրը` ժամը 16.45-ին, ոստիկանության Գյումրիի բաժնի ծառայողները, թմրամիջոց պատրաստելու և պահելու կասկածանքով, Գյումրի քաղաքի «Մայր Հայաստան» հուշահամալիրի մոտից, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ, բերման են ենթարկել նախկինում դատապարտված, 35-ամյա Արտյոմ Ղ.-ին և ուղևոր, 35-ամյա Մարզպետունի Մ.-ին: Ոստիկանները նրանց գտնվելու վայրից հայտնաբերել են տարաներ՝ տարբեր հեղուկներով, և գազայրիչ:

Արտյոմ Ղ.-ն և Մարզպետունի Մ.-ն հայտարարել են, որ իրենք թմրամոլներ են, իսկ հայտնաբերվածը թմրամիջոց պատրաստելու պրեկուրսորներ են: Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter