Եվրոպայի հայերի համագումարի կոչը` Հայկ Գևորգյանի ձերբակալության վերաբերյալ
Մարդու և քաղաքացիական իրավունքների հասարակական անկախ կազմակերպություննրի զեկուցումները հիմք են տալիս արձանագրելու, որ ՀՀ իրավապահ մարմինների կողմից «Հայկական ժամանակ» օրաթերթի թողարկման պատասխանատու, լրագրող Հայկ Գևորգյանի ձերբակալությունը առնչվում է նրա լրագրական գուրծունեության հետ:
Նման մեքենայությունները, անընդունելի և դատապարտելի լինելուց բացի, մեծապես վնասում են Հայաստանի Հանրապետության միջազգային վարկին և խոչընդոտում ՀՀ-ի և Լեռնային Ղարաբաղի իրավունքների ուղղությամբ միջազգային ասպարեզում Սփյուռքի կողմից տարվող աշխատանքներին:
Յուրաքանչյուր ազատ եւ ժողովրդավար երկրի հիմնական նախադրյալներից մեկը լրատվական բոլոր միջոցների եւ լրագրողների ազատ եւ անկաշկանդ աշխատանք կատարելու պայմանների ապահովումն է:
Ակնկալում ենք, որ ՀՀ իշխանությունները երկրում քաղաքական մթնոլորտը բացելու և բարելավելու կապակցությամբ իրենց տված խոստումները ի կատար ածելու ուղղությամբ, իրավապահ մարմիններին հորդորեն՝ գործել օրենքի սահմաններում և անհապաղ դադարեցնել նման մեքենայությունները:
Եվրոպայի հայերի համագումար
Ստոքհոլմ, 5 փետրվարի 2012 թ.
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել