HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մեկնարկում են Հայաստանի թվային օրակարգի մշակման աշխատանքները

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը Համաշխարհային բանկի (ՀԲ) թվային զարգացման գլոբալ պրակտիկայի ստորաբաժանման հետ համատեղ իրականացրել է «Հայաստանի թվային փոխակերպման օրակարգ. Թվային ռազմավարություն և տվյալների վրա հիմնված զարգացում Հայաստանում» թեմայով աշխատաժողովը, որով հայտարարվել է Հայաստանի թվային փոխակերպման օրակարգի մշակման գործընթացի սկիզբը:  

Նախարարության հաղորդագրության համաձայն՝ աշխատաժողովի նպատակն էր ներկայացնել թվային տնտեսության ռազմավարությունների համաշխարհային առաջատար փորձը և առանցքային դերակատարների հետ նախագծել Հայաստանի թվային փոխակերպման օրակարգի ճանապարհային քարտեզը:  

Բացման և ողջույնի խոսքերով հանդես են եկել տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Գեղամ Վարդանյանը և տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի խորհրդական Գայանե Սերոբյանը, ովքեր իրենց խոսքում ներկայացրել են Հայաստանի թվային փոխակերպման կառավարության տեսլականը: 

Գեղամ Վարդանյանն ընդգծել է, որ Հայաստանում արդեն իսկ իրականացված են մեծածավալ աշխատանքեր է-կառավարման ոլորտում ազգային ռազմավարության բացակայության պայմաններում և շեշտել ազգային թվային օրակարգը մշակելուց առաջ նախկինում կատարված աշխատանքների գույքագրման կարևորությունը: 

Նախարարի խորհրդականը կարևորել է թվային օրակարգի մշակման մասնակցային գործընթացը՝ համոզմունք հայտնելով, որ շահագրգիռ կազմակերպությունները պահը բաց չեն թողնի և պատշաճ կերպով կկենտրոնացնեն իրենց ջանքերը և կմասնակցեն համակողմանի շահերի վրա կառուցված, երկրի ներառական տնտեսական աճին ու միջազգային թվային շուկաներին արագ ու անխոչընդոտ ինտեգրմանը միտված ազգային թվային օրակարգի մշակմանը: 

ՀԲ-ի կողմից ողջույնի խոսքով հանդես է եկել ՀԲ ծրագրի ավագ պատասխանատու Օլեգ Պետրովը, ով կարևորել է թվային փոխակերպման օրակարգի նկատմամբ երկրի և կառավարության սեփականության զգացողությունը՝ նշելով, որ պատրաստ են աջակցելու կառավարության կողմից մշակված Հայաստանի թվային օրակարգին:

Ծրագրի առաջատար պատասխանատու Պրասաննա Լալ Դասը ներկայացրել է «Տվյալների հիման վրա զարգացում» ուղենշային զեկույցը, որտեղ ընդգծվում է տվյալների ռազմավարական և առանցքային նշանակությունը թվային մրցունակության համատեքստում: Հետևաբար չափազանց կարևոր է ունենալ տվյալների կառավարման ռազմավարություն: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter