HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի անտառտնտեսություններում ապօրինի ծառահատումներ են հայտնաբերվել

Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի անտառտնտեսություններում պահպանության աշխատանքներ իրականացնելիս պահախմբի աշխատակիցների կողմից գրանցվել են ապօրինի ծառահատման դեպքեր, որոնց մասին արձանագրություններն ուղարկվել են բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին։

Բնապահպանության նախարարության անտառային կոմիտեն տեղեկացնում է, որ 2019 թվականի մարտի 18-29-ն արձանագրվել են 199 ապօրինի հատված ծառեր

«Արծվաբերդի անտառտնտեսություն» մասնաճյուղ՝ 63 ապօրինի հատված ծառ  ,

«Գուգարքի անտառտնտեսություն» մասնաճյուղ՝ 9 ապօրինի հատված ծառ,

«Դսեղի անտառտնտեսություն» մասնաճյուղ՝ 29 ապօրինի հատված ծառ,

«Իջևանի անտառտնտեսություն» մասնաճյուղ՝ 23 ապօրինի հատված ծառ, 

«Լալվարի անտառտնտեսություն» մասնաճյուղ՝ 44 ապօրինի հատված ծառ,

«Հրազդանի անտառտնտեսություն» մասնաճյուղ՝ 2 ապօրինի հատված ծառ,

«Սևքարի անտառտնտեսություն» մասնաճյուղ՝ 1 ապօրինի հատված ծառ,

«Ստեփանավանի անտառտնտեսություն» մասնաճյուղ՝ 2 ապօրինի հատված ծառ, 

«Տաշիրի անտառտնտեսություն» մասնաճյուղ՝ 8 ապօրինի հատված ծառ:

Լուսանկարը՝ արխիվային

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter