HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Առողջապահության նախարարության և «Գիլյադ» ընկերության միջև համագործակցության հուշագիր է ստորագրվել

Այսօր առողջապահության նախարարության և «Գիլյադ» (Gilead Science Ireland UC ) ընկերության միջև համագործակցության հուշագիր է կնքվել:

Հուշագիրը ստորագրել են առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը և «Գիլյադ» ընկերության ներկայացուցիչ Բեն Կամարկը: Դրանով «Գիլյադ» ընկերության կողմից Հայաստանի Հանրապետությանը կտրամադրվի հեպատիտ Ց-ի բուժման սխեմայի համապատասխան գեներիկ դեղերի արտադրության, փաթեթավորման և ներմուծման լիցենզիա:

«Վիրուսային հեպատիտները աշխարհում առողջապահության գերակա խնդիրներից են և բնորոշվում են լայն տարածվածությամբ: Ներկայումս վիրուսային հեպատիտների դեմ արդյունավետ պայքարի կազմակերպումն ու իրականացումը Հայաստանի Հանրապետության առողջապահության համակարգի արդիական խնդիրներից է»,- ասել է նախարար Արսեն Թորոսյանը՝ հավելելով, որ նախարարության մասնագետների կողմից մշակվել է «Արտաընդերային վիրուսային հեպատիտների կանխարգելման և վերահսկման 2019-2023 թվականների ազգային ծրագիր», որի շրջանակներում նախատեսվում է առնվազն 1000 պացիենտի համար ապահովել հակավիրուսային դեղորայքային բուժում:  

Նախարարությունը նշում է, որ ԱՀԿ-ի 2030 նպատակների իրականացումն ապահովելու համար անհրաժեշտ է ընդլայնել հեպատիտ C-ի վիրուսով պայմանավորված վարակի սկրինինգային հետազոտություններն ու բուժումը և միաժամանակ կանխարգելիչ ակտիվ միջոցներ ձեռնարկել՝ վարակի նոր դեպքերի թիվը կրճատելու նպատակով:

2018 թվականին «Հիվանդությունների վերլուծության կենտրոն» հիմնադրամի կողմից՝ ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանի գրասենյակի, ԱՀԿ-ի հայաստանյան գրասենյակի և Հայաստանի առողջապահության նախարարության հետ համատեղ իրականացվել է հեպատիտ Բ-ի և Ց-ի փոխանցման և հիվանդացության բեռի վերլուծություն, որի արդյունքում առաջարկվել են նաև մոդելավորումներ` հեպատիտ Ց-ի բուժման և կանխարգելման ուղղությամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter