HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գերեզմանատանը հայտնաբերվել է անհայտ կորածի դիակը. 54-ամյա Մկրտիչին սպանել են

Փետրվարի 4-ին՝ ժամը 18.50-ի սահմաններում, ոստիկանության Մաշտոցի բաժնում ահազանգ է ստացվել, որ Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող «Շահումյան-2» գերեզմանատանը տղամարդու դիակ կա:

Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը գերեզմանատանը հայտնաբերել է տաքսի ծառայություններից մեկի վարորդ, 1957 թ. ծնված Մկրտիչ Հովհաննիսյանի դիակը՝ կրծքավանդակի և թիկունքի մասերում կտրած-ծակած բազմաթիվ վնասվածքների հետքերով:

Հովհաննիսյանը փետրվարի 2-ից ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում էր որպես անհայտ կորած:

Դեպքի առնչությամբ ոստիկանության Մաշտոցի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ սպանության հատկանիշներով։

«Հանգամանքները պարզվում են: Կատարվում է նախաքննություն»,- հայտնում է ոստիկանությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter