HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ընդունել է ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան տիկին Լին Թրեյսիին: Այս մասին տեղեկացնում է քաղաքապետարանի կայքը:

Շնորհավորելով հյուրին Հայաստանում դիվանագիտական առաքելությունն սկսելու կապակցությամբ՝ քաղաքապետ Մարությանը նշել է, որ Երևանը կարևորում է ամերիկյան քաղաքների հետ համագործակցությունը: Քաղաքապետը դեսպան Թրեյսիին ներկայացրել է մայրաքաղաք Երևանի հիմնական առաջնահերթություններն ու խնդիրները և հույս հայտնել, որ քաղաքի զարգացման ծրագրերում ամերիկյան կողմն իր մասնակցությունը կունենա:

«Համոզված եմ, որ Երևանի քաղաքապետարանի և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության միջև համագործակցությունը կշարունակվի, Երևանի քաղաքապետարանը իր լիազորությունների շրջանակում մշտապես պատրաստակամ է աջակցելու դեսպանությանը», - ասել է Հայկ Մարությանը։

Իր հերթին Միացյալ Նահանգների դեսպանը կարևորել է ԱՄՆ-ի և Հայաստանի տեղական ինքնակառավարման մարմինների միջև համագործակցությունը՝ նշելով, որ դեսպանությունն իր կողմից հնարավորինս կնպաստի այդ համագործակցության խորացմանը:

«Միացյալ Նահանգները շարունակում է սատարել տեղական ինքնակառավարման ամուր համակարգի կայացմանը Հայաստանում: Ուրախ եմ, որ առիթ ունեցա քաղաքապետարանում հանդիպելու Ձեզ և վերահաստատելու Երևանի քաղաքապետարանի հետ հետագա համագործակցության մեր պատրաստակամությունը», - նշել է դեսպան Թրեյսին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter