
ԿԳ նախարարը պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա
Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն ապրիլի 4-5-ը կմեկնի Մոսկվա: ԿԳՆ լրատվական ծառայության հաղորդմամբ` այցի ընթացքում նախատեսված են հանդիպումներ ՌԴ լուսավորության նախարար Օլգա Վասիլևայի ևՌԴ գիտության և բարձրագույն կրթության նախարար Միխայիլ Կոտյուկովի հետ: Երկու երկրների կրթության ոլորտի պատասխանատուները կքննարկեն կրթության և գիտության ոլորտում հայ-ռուսական համագործակցությունն ամրապնդման և ընդլայնման հետ կապված մի շարք հարցեր:
Այցի շրջանակում ԿԳ նախարարը կմասնակցի նաև «Հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի» 19-րդ նիստին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել