HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարդենյաց լեռնանցքը փակ է

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 3-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Փակ է Վարդենյաց լեռնանցքը:

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը փակ է միայն կցորդիչով բեռնատարների համար, իսկ մյուսների համար՝  դժվարանցանելի:   

Վանաձոր-Դիլիջան, Արագածոտնի մարզի Ապարան-Արագած, Շիրակի մարզի Լանջիկ-Մաստարա ավտոճանապարհ­ներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Սյունիքի մարզի «Մեղրու սար» կոչվող հատվածում, Կատայքի մարզի Հրազդան, Գեղարքունիքի մարզի Վարդենիս, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքներում և Սարավան-Զանգեր հատվածում տեղում է ձյուն: «Մեղրու սար» կոչվող հատվածում առկա է բուք, իսկ Գորիս քաղաքում՝ մառախուղ:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ 

Լարսի մասին

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Շինարարական աշխատանքներ են ընթանում

Մարտի 28-ին Սյունիքի մարզի Տաթև-Աղվանի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով 11-12 կմ հատվածը ժամը 20:30-ից երթևեկելի է միակողմանի: 

2018 թ. հունիսի 30-ից առ ս. թ. ապրիլի 3-ը Երևան-Մեղրի ավտոճանապարհի 139-րդ կմ-ին կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով մոտ 200 մ հատվածը միակողմանի փակ է բեռնատարների համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter