HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Օդի ջերմաստիճանը կբարձրանա, կլինեն կարճատեւ տեղումներ

Ապրիլի 3-ի ցերեկը, 4-ին, 6-ին սպասվում են կարճատև տեղումներ, լեռնային շրջաններում` ձյան, նախալեռնային և հովտային գոտում` անձրևի տեսքով, առանձին հատվածներում հնարավոր է ամպրոպ: Ապրիլի 5-ին, 7-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ: 

Նման եղանակային կանխատեսում է արել Հայաստանի ԱԻՆ օդերեւութաբանական ծառայությունը:

Օդի ջերմաստիճանն ապրիլի 4-5-ը կբարձրանա 4-5 աստիճանով, 6-ի ցերեկը նույնքանով կնվազի, 7-ի ցերեկը կբարձրանա 5-6 աստիճանով։

Երևան քաղաքում՝ 

Ապրիլի 3-ի ցերեկը, 4-ին, 6-ին սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է ամպրոպ։ Ապրիլի 5-ին, 7-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևան քաղաքի ապրիլի 4-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան`            27.50C (1979 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան`                -4.00C (2004 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան`             11.50C

ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.

Հանրապետության գետերում դիտվել է փոփոխական ռեժիմ: 

Դեղձենու ծաղկումն Արարատյան դաշտում

Ըստ մասնագիտացված ագրոօդերևութաբանական հաշվարկների, դիտված և կանխատեսվող եղանակային պայմանների, դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում սպասվում է ապրիլի 8-12-ը ընկած ժամանակահատվածում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter