HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թավշյա հեղափոխության ազդեցության ուրվագծերը Հայաստանի արտաքին քաղաքականության վրա

Դավիթ Ստեփանյան

ԱրմԻնֆո գործակալության քաղաքական մեկնաբան

ՄԱՀՀԻ գործընկեր

 

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ 

Վերջին ամիսներին Հայաստանում թնդացողիրադարձություններում` կոռուպցիոն հանցագործություններով հետաքննությունները, աղմկահարույց քրեական գործերով «նախկին» պաշտոնյաներին բանտ նստեցնելը,հատկապես առանձնացավ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի ձերբակալությունը: Ձերբակալության փաստը նախադեպ դարձավ ոչ միայն Հայաստանի Հանրապետության, այլև ամբողջ հետխորհրդային տարածքի համար: Սակայն Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանում մեծ արձագանք առաջացրեց «Մարտի 1-ի գործով» ևս մեկ դերակատարի` Հայաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ,ներկայումսՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի կալանքի սանկցիան: Ռուսաստանի գլխավորած կազմակերպության բարձրաստիճան պաշտոնյայի ձերբակալությունըՄոսկվայիցդաշնակից հանրապետության կառավարության կողմից մտացածին, նպատակաուղղված հակառուսական սադրանքների մասին հայտարարությունների տարափ առաջացրեց: Այդ հայտարարությունները գլխավորում էր ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը` նոր ղեկավարությանը հիշեցնելով երկրում «քաղաքական նախորդներինհետապնդելըհրաժարվելու մասին» հայտարարությունները[i]: Դրան ի պատասխան`ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռուս գործընկերներին խորհուրդ տվեց հարմարվել երկրում ստեղծված նոր իրավիճակին[ii]:

Այստեղ տեղին է նշել, որ առանց այն էլ Մոսկվայում Փաշինյանին որոշակի անվստահությամբ են վերաբերում, և դա, չնայած Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերություններին, ՀԱՊԿ-ինևԵՏՄ-ին իր նվիրվածության մասիննրա կողմից բազմիցս արված պաշտոնական և հանրային հավաստիացումներին[iii]:Դեռևս «Թավշյա հեղափոխության» փուլում ռուսամետ քաղաքականության անփոփոխելիությունը հռչակած քաղաքական գործչի նկատմամբ նման անվստահության պատճառների մասին ոչինչ հայտնի չէ: Ըստ երևույթին, այս ամենիխորապատկերին Կարմիր և Սմոլենսկի հրապարակների գրգիռներըմիանգամայն կարող ենպայմանավորված լինել հենց Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին և Երևանից ստացվող հայտարարություններին արձագանքելու անհրաժեշտությամբ: Հայաստանի նախկին իշխանությունները նախընտրում էին ավելի շատ լռել և գործել միայն իրավիճակինճգնաժամային արձագանքման ոգով`միայն թե չբարկացնեին Մոսկվայի գործընկերներին: Այսպիսով, այս հետազոտության հենց սկզբում կարելի է արձանագրել«Թավշյա հեղափոխության»ազդեցությունը Հայաստանի արտաքին քաղաքականության վրա՝ որպես կատարված փաստի: 

ՆԵՐՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԳԵՐԻՇԽՈՒՄՆ ԱՐՏԱՔԻՆԻ ՎՐԱ

Հայաստանում իշխանափոխությունից հետո տեղի ունեցող իրադարձություններն ունեն ինչպես իրենց տրամաբանությունը և բովանդակությունը, այնպես էլ արտացոլում են վերջին տարիներին աշխարհում տեղի ունեցող գլոբալ միտումները: Բուն տրամաբանությունը, առաջին հերթին, հիմնականում արտացոլված է հայկական իշխանական Օլիմպոս վեր ելնելու՝ Փաշինյանի և նրա թիմի ժամանակագրության մեջ:

Բոլորովին ճահճացածքաղաքական դաշտով երկրում «թավշյա հեղափոխությունը» հնարավոր դարձավառաջին հերթին հասարակության, այլ ոչ թե նույն Փաշինյանի կամքի և ջանքերի շնորհիվ: Մինչև 2018թ.ապրիլ ամիսըշատ քիչ մարդիկ էին հավատում հարյուր հազարավոր մարդկանց համախմբված կերպով փողոցներ դուրս գալուն ոչ միայն մայրաքաղաքում, այլև Հայաստանի այլ քաղաքներում: Սակայն դա տեղի ունեցավ, ևհենց ժողովրդի ալիքն էր, որը տապալեց իրեն բավականին զզվեցրած իշխանությանը: Փաշինյանիհռետորական, կազմակերպչական հմտությունների նկատմամբ ամբողջ հարգանքով հանդերձ` նա միայն հմտորեն «հեծնեց»այդ ալիքը` գլխավորելով ժողովրդական շարժումը: Այսպիսով, նոր վարչապետի մոտ սեփական ժողովրդի նկատմամբ պարտք է առաջացել`իր կոչին արձագանքած աջակիցների կամավոր բանակի շնորհիվ: Եվ այսօր հետևորդների այդ ամբողջ բանակը Փաշինյանից ակնկալում է, այսպես ասենք, վերջին երեք տասնամյակների ընթացքումիր նախորդներից որոշակիորեն տարբերվող երկրի կառավարում:

Հայ հասարակությունընոր իշխանություններից ակնկալում է բանտ նստեցնել գողացող պաշտոնյաներին, նրանց թալանածև երկրից դուրս բերած գումարների վերադարձ, սոցիալ-տնտեսական վիճակի բարելավում, արդար դատարանների, ինքնակառավարման մարմինների ձևավորում, արդար ընտրություններ և այլն: Մենք տեսնում ենք, որ հայ հասարակության հիմնական ակնկալիքները նոր կառավարությունից հիմնականումներքաղաքական բնույթ են կրում:Հայաստանի արտաքին քաղաքականությունն ավելի շատ հուզում է ոչ շատ հայկական պիկեի ժիլետների, քան հայ հասարակության հիմնական մասին: Մարդիկ առաջին հերթին փորձում են գտնել այնարդարադատությունը, ինչից զրկված են եղել տասնամյակներով: Իսկ խորհրդարանական ընտրություններում հաղթելու համար Փաշինյանը պարզապես պետք է հաշվի առներ այդ բոլոր ցանկությունները և ակնկալիքները: Այս իմաստով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի կալանավորման սանկցիան, թերևս, լավագույնս էր արտացոլում Հայաստանի արտաքին քաղաքականության գերակայությունն արտաքինի նկատմամբ, ինչը փոքր երկրների համար, ընդհանուր առմամբ, դրական երևույթ է:

Այստեղ պետք է արձանագրել վերջին տարիներին ներքին վիճակիգերիշխումնարտաքին քաղաքականության վրա՝որպես ընդհանուր, գլոբալ միտում: Հասարակական տրամադրությունների կտրուկ փոփոխությունները, իշխանության և իշխող վերնախավի`ընդհանրապես, նկատմամբ էլեկտորատի դժգոհությունը քաղաքական գործիչներին ստիպում են գնալ քայլերի, որոնքժողովրդականությունչեն վայելում գործընկեր երկրների և նույնիսկ դաշնակիցների մոտ: Եվ որոշակի իմաստով՝ ներքին պահանջների բավարարմանն ուղղված Դոնալդ Թրամփի, Էմմանուել Մակրոնի կամ Ջուզեպպե Կոնտեի վարած քաղաքականությունը հստակ վկայում է այն մասին, որ այդպիսի տրամադրություններով են համակված նույնիսկ աշխարհի առաջատար տնտեսություն ունեցող երկրների քաղաքացիները:Այս տեսանկյունիցնման քաղաքականության հիմնական և միակ հասցեատերն իր ընտրազանգվածն է: Եվ այն հարցը,թե ինչպես է այդ կուրսնազդում միջազգային հարաբերությունների վրա, նման քաղաքականություն վարող քաղաքական գործչին քիչ է մտահոգում: Նուն ձևով Հայաստանում իշխանության եկած նոր ուժերի համար ամենակարևորը ներքևից եկող պահանջները բավարարելու իրենց վճռականությունը քաղաքացիներին ցույց տալն է:

Թվում է՝ հենց այդ դեպքն է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին հայրենիքում դատական հետապնդման ենթարկելու գործը: Խաչատուրովին հետ կանչելու որոշում կայացնելիսդրա կողմնակիմիջազգային հետևանքների մասին Երևանում լավագույն դեպքում մտածել են վերջին պահին: Հետևաբար, ռուսական այդ ամբողջ դավադրությունների տեսությունը, որն ավանդաբար ամենուրեք«Սորոսի ձեռքն» է փնտրում, որտեղ հնարավոր էև որտեղ՝ անհնար, իրական հիմք չունի: Ամեն ինչ շատ ավելի պարզ է: Թավշյա հեղափոխության հետևանքով իշխանության փոփոխությամբներքին գործոնները` հասարակության ցանկությունները, գերիշխող են դարձել արտաքին գործոնների նկատմամբ, կոնկրետ այս դեպքում`Ռուսաստանի արտաքին քաղաքականության ցանկությանև անձամբ Ռուսաստանի նախագահի նկատմամբ: Եվ հաշվի առնելով այս բոլոր միտումները՝ 2018թ. օգոստոսի 17-ի հանրահավաքի ժամանակ Փաշինյանի կողմից,ըստ էության, խիստ հստակ հնչեցված և ամրագրված արտաքին քաղաքականության նկատմամբ հասարակության ցանկությունները դեռևս երկար ժամանակ կգերիշխեն: Միևնույն ժամանակ, թվում է, որ Հայաստանի արտաքին քաղաքականության կանխատեսվող փոփոխությունները կունենան ինչպես վերոնշյալ սուբյեկտիվ, այլև ներքևում նշված օբյեկտիվ պատճառները:

 

ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆ ԸՍՏ ԵՐԿՐՆԵՐԻ

 

ՌՈՒՍԱՍՏԱՆ 

Հաշվի առնելով առկա իրողությունները` Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, ռուսական ընկերությունների բավական ծանրակշիռ ներկայությունը Հայաստանի տնտեսության մեջ, ՀԱՊԿ-ին և ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությամբ ամրագրված Մոսկվայի հետ Երևանի ռազմավարական դաշնակցության հեռանկարներնառայժմ անայլընտրանք են թվում: Արցախի մասով Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից մեկն է, ինչպես նաև՝Լեռնային Ղարաբաղի շփման գծում հակամարտության երկու կողմերին ժամանակակից զինատեսակների վաճառքի միջոցով «աջակցում է ուժերի հավասարակշռությանը»: Գործնականումհենց դրանով Մոսկվան շարունակում է «կարթի» վրա պահել ռազմավարական դաշնակիցներին Երևանում և ռազմավարական գործընկերներին՝ Բաքվում: Հայաստանի նոր կառավարությունը հիանալիորեն հասկանում է առկա իրողությունները, ինչի առաջին վկայությունը դարձավ իշխանության գալու՝դեռևս հեղափոխական փուլում ՀԱՊԿ-ի և ԵՏՄ-ի հետ հարաբերությունները զարգացնելու շարունակության մտադրության վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի կողմից արված հայտարարությունները:Հետագայում արդեն վարչապետ  Նիկոլ Փաշինյանը նշեց ԵՏՄ-ի և ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունների ամրապնդման կուրսի շարունակության մասին` ՌԴ նախագահ Պուտինի հետ հանդիպման ժամանակ Ռուսաստանին բնութագրելով որպես Հայաստանի «առաջնային գործընկեր»[iv]:

Ընդ որում, խոսել Հայաստանի քաղաքականության մեջ ռուսական վեկտորի փոփոխությունների լիակատար բացակայության մասին, սխալ կլինի: Թվում է` գիտակցելով առկա իրողությունները, Երևանում հիանալիորեն հասկանում են Ռուսաստանի հետ հարաբերություններում «ոնց կասեք»լռելյայնհամաձայնության երկարամյա սկզբունքիցդեպի առկա խնդիրները հնչեցնելու հարթություն անցնելու անհրաժեշտությունը` դրանց լուծման նպատակով: Այլ կերպասած՝գործընկերային հարաբերությունների հարթություն[v]: Ոչ թե միակողմանի, այլ երկկողմանի, փոխադարձ կախվածություն ենթադրող հարաբերություններ, որը,ըստ էության, պետք է ռազմավարական հարաբերություններում փոխզիջումային պարադիգմի ձևավորման հիմքերը դնի: Այս միտքըգրագետ կերպովարտահայտել է ՀՀ վարչապետը: Իր հարցազրույցներից մեկում վստահություն հայտնելով, որ Ռուսաստանն ունի բոլոր լծակները, որպեսզի թույլ չտա լարվածության աճ տարածաշրջանում, Փաշինյանն ընդգծել է. «Ես չեմ կարող հավատալ, որ Հայաստանի ռազմավարական դաշնակից, բազմադարյա բարեկամ Ռուսաստանը թույլ կտա, որպեսզի տարածաշրջանում պատերազմ վերսկսվի»[vi]: Նա նաև կասկածի տակ դրեցառանց համապատասխան աշխարհաքաղաքական պայմանների առկայության սադրանքների գնալու Իլհամ Ալիևի կարողությունը: Դրանով Հայաստանի վարչապետը Մոսկվային ռազմավարական դաշնակից երկրի նկատմամբ իր պարտավորությունների կատարման փաստացի հարկադրման խիստ հեռանկարային պարտիա սկսեց: Պարտավորություններ, որոնքՀայաստանի նախկին իշխանությունների լիակատար թույլտվությամբ և լռելյայն համաձայնությամբ այդքան երկար ժամանակ երկրորդ պլան էին մղվել: Եվ կա ներքին տեղեկություն, որ Կրեմլին դա շատ դուր չի եկել:

Անցած 10 տարիների ընթացքում հայ-ռուսական հարաբերություններում ճգնաժամայնություն առաջացնող հիմնական պատճառը ռազմավարական դաշնակից Հայաստանի ու ռազմավարական գործընկերԱդրբեջանի միջև Մոսկվայի խուսանավելու փորձն էր:Հայ զինծառայողների սպանությունների,Երևանի ևՍտեփանակերտի նկատմամբ Բաքվի տարածքային պահանջների համատեքստում Մոսկվայի հետագա նման քաղաքականության շարունակությունն անթույլատրելի է թվում: Հատկապեսհաշվի առնելով, որ Ռուսաստանը պաշտոնապես Հայաստանի հետ կիսում է հավաքական պաշտպանության և անվտանգության սկզբունքները: Հայաստանի նոր կառավարության դժգոհության էությունն ավելի հստակ արտահայտել և հիմնավորել է ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: «Հատկապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները պետք է զերծ մնան Ադրբեջանին որոշ տեսակի հարձակողական զինատեսակներ վաճառելուց: Հարց է առաջանում:Ինչի՞ համար է սկզբում պահանջվում խախտել հակամարտող կողմերի միջև գոյություն ունեցող ռազմական հավասարակշռությունը, այնուհետև փորձել վերականգնել այն», - ընդգծեց նախարարը[vii]: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորմանԵԱՀԿ Մինսկի խմբի երեք երկրներից`ԱՄՆ-ից, Ռուսաստանից ու Ֆրանսիայից, միայն Ռուսաստանն է զենք վաճառում հակամարտության կողմերին, ապա մեսիջի հասցեատիրոջ հարցը որևէ կասկած չի հարուցում:

Երկկողմ հարաբերություններում առանձին խնդիր է Մոսկվայի, այսպես կոչված, հարկադրման դիվանագիտությունը, որը նվազեցնում է բացառապես ազգային շահերի և գերակայությունների վրա հենված սեփական անվտանգության և արտաքին քաղաքականության ազդեցության ամրապնդման Հայաստանի քաղաքականության հնարավորությունները: Այլ կերպ ասած, ակնհայտէ Հայաստանի կախվածություննուժեղացնելու փորձը`Երևանը վերածելովտարածաշրջանում ռուսաստանյան քաղաքականության և օրակարգի սպառող-հաճախորդի: Բարեբախտաբար, Հայաստանի ղեկավարության վերջին միտումները և հայտարարությունները խոսում են այն մասին, որ Երևանը մտադիր է այս կետը դարձնել Ռուսաստանի հետ ռազմավարական հարաբերությունները «վերբեռնելու» հիմքերից մեկը: Այս լույսի ներքո, թվում է, Հայաստանի քաղաքական ղեկավարության խնդիրներից մեկն այնպիսի արտաքին քաղաքականության վարումն է, որն ուղղված կլինի Մոսկվայի քաղաքականության փոփոխությանն ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի նկատմամբ: Այս փուլում տարածաշրջանիցՌուսաստանի վերջնական դուրս գալու խնդիրն անտեղի է և չի բխում Հայաստանի շահերից: Մոսկվան, ի վերջո, պետք է սովորի Երևանն ընկալել որպես Հարավային Կովկասում իր ռազմավարական դաշնակցի, այլ ոչ թե տարածաշրջանային օրակարգի սպառողի:

Այնուամենայնիվ, թվում է՝ արդեն տեսանելի ապագայում հայ-ռուսական դաշնակցության նման մակարդակը միայն ժամանակավոր բնույթ կկրի: Եվ այստեղ գլխավոր նախաձեռնողըոչ թե Հայաստանի նոր ղեկավարության ցանկությունն է, այլ ստատիկ վիճակ չհանդուրժողReal politik-ը: ԱրդյունքումԱրևմուտքի հետ արդեն մշտական ​​բնույթ կրող խորացող հակամարտության մեջՌուսաստանն աստիճանաբար կորցնում է նույնիսկ որպես մակրոտարածաշրջանային գերիշխողի` դիրքավորվելու հնարավորությունը: Այս եզրակացությունը հիմնված է Ռուսաստանի տնտեսության ռազմավարական կարևոր ոլորտների անկման միտումների վերլուծության վրա:Ուկրաինական պատժամիջոցներովպայմանավորված համաշխարհային շուկայում նավթի գների տատանումներըցույց տվեցին ռուսական տնտեսության ամբողջական անպատրաստություննայդպիսի մարտահրավերներին,իր սեփական, էներգառեսուրսների վրա կողմնորոշված տնտեսության վրա Մոսկվայի վերահսկողության անարդյունավետությունը: Հենցայդ պատճառով, չնայած Սիրիայում և Մերձավոր Արևելքում իր ամբողջ ակտիվությանը, Ռուսաստանն այսօր շատ ավելի թույլ է, քան մինչև2014թ. Ղրիմը վերցնելուց հետո ուկրաինական ճգնաժամի սկիզբը դրած հակամարտությունը: Սեփական տնտեսության նկատմամբ արդյունավետ վերահսկողության բացակայությունը, կարծես թե, Մոսկվայի` ապագան կանխատեսելու անհնարինության, աշխարհաքաղաքական կոորդինատների համաշխարհային համակարգում սեփական տեղը որոշելու գրավականն է: Ռուսաստանի մեկուսացման արևմտյան ռազմավարության ուժեղացման ներկայիս միտումների պահպանման դեպքում 10-20 տարի հետո այդ երկիրը կլինի ավելի թույլ և, հետևաբար, ավելի շատ պարփակված իր խնդիրներով: Ահա թե ինչու Երևանը պետք է արդեն այսօր լրջորեն մտածի անվտանգության հարցերի վերաբերյալ իր կողմնորոշումների վերանայման և ռազմավարական գործընկերներ ընտրելու մասին:

Ամփոփելով հետազոտության ռուսական հատվածը` վերը նշված սուբյեկտիվ և օբյեկտիվ գործոնների պատճառով հնարավոր է թվում ենթադրել, որ Հայաստանի դեռևս ռուսամետ վեկտորը վաղ թե ուշ վերանայվելու է հավասարակշռված և ակտիվ քաղաքականության օգտին: Քաղաքականության, որը բխում է օբյեկտիվ ևմիջնաժամկետ հեռանկարով ձևավորված իրողություններից, որտեղ ռազմա-քաղաքական և տնտեսական դիվերսիֆիկացիան Հայաստանի ղեկավարության և հասարակության աչքերում կբարձրացվի հրամայականների շարքին:

ԱՄՆ-ՆԱՏՕ 

Մինչև վերջերս Հայաստանի հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ, ընդհանուր առմամբ, բնութագրվում էինորպես դեկլարատիվ հայտարարությունների վրա հիմնված հարաբերություններ, իսկ Երևանի ամենամեծ քայլը դեպի Վաշինգտոն այն էր, որ Սերժ Սարգսյանը մասնակցեց «հայ-թուրքական արձանագրություններ» կոչված ամերիկյան կողմի նախաձեռնած պարտիային: Ամերիկյան գործընկերների այլ նախաձեռնություններինև կոչերին ի պատասխան`Հայաստանի ղեկավարությունը նախընտրեց լռել: Լռություն հետևեցնաև Հայաստանի էներգետիկ ոլորտում 8 մլրդ դոլարի ներդրումներ կատարելու՝ամերիկացիդեսպան Ռիչարդ Միլսի հազիվ քողարկված առաջարկությանը: Ի դեպ, Հայաստանի նախկին իշխանությունների նման լռակյացության պատճառների մասին կարելի է կռահել` ի հաստատումն ամերիկյան ընկերությունների համար Հայաստանի ներդրումային գրավչության որպես ներդրումների պարտադիր պայման Միլսը նշել է կառավարության երաշխիքները:

Հայաստանում իշխանափոխությունից հետո աստիճանաբար սկսում է ուրվագծվել այդպիսի երաշխիքների առաջացման հեռանկարները:Մասնավորապես, Նիկոլ Փաշինյանի կառավարության կողմից մշակված զարգացման ծրագրի վեկտորներից մեկը Միացյալ Նահանգների հետ համագործակցության խորացումը և բարեկամական գործընկերության զարգացումն է: Այլ կերպ ասած, նոր կաբինետը մտադրություն է դրսևորում առնվազն փորձելու Ռուսաստանի հետ հարաբերությունները հավասարակշռել Միացյալ Նահանգների և, առնվազն, Եվրոպական Միության հարաբերությունների հետ: Անցած սեպտեմբերին Միացյալ ՆահանգներՀայաստանի վարչապետի այցի նպատակներից մեկը հենց դա էր՝ հատկապես հաշվի առնելով աճող և աշխարհում տեղի ունեցող իրադարձություններովպայմանավորված նման աշխարհաքաղաքական հավասարեցման անհրաժեշտությունը:

Մինչև վերջին ժամանակներս հայ-ամերիկյան հարաբերություններում առկաիրավիճակը գլխավորապես բնութագրվում էր`ելնելով Հայաստանում Ռուսաստանի դերի գերագնահատմամբ, ԱՄՆ-ի և մեր տարածաշրջանումաշխարհագրական մերձավորության վրա գտնվող նրա առանցքային դաշնակիցներիդերի թերագնահատմամբ: Միանգամից ասենք, որ Թուրքիան դրանց շարքում չէ: Ընդ որում, հայ-թուրքական ներկայիս հարաբերությունների դիտարկումը բացառապես հավերժական թուրքական սպառնալիքի պրիզմայով նույնպես սխալ է թվում: Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանը Սառը պատերազմի ավարտից երեք տասնամյակ անց շարունակում է մնալ ՆԱՏՕ-Ռուսաստան, եթե ուզեք՝ ՆԱՏՕ-ՀԱՊԿսահման: Այս իմաստով թուրքական սպառնալիքից Հայաստանի պաշտպանությունը, անկախ նրանից ուզենք, թե ոչ, հավասարապես լիազորված է ինչպես Ռուսաստանին, այնպես էլ ՆԱՏՕ-ին, հիմնականում Միացյալ Նահանգներին: Այլ կերպ ասած, ուժի երկու բևեռներինպետք է խաղաղություն, այն դեպքում, երբնրանց շփմանառանցքի կետերից մեկը հենց Հայաստանն է: Հայաստանի նոր ձևավորվող քաղաքական էլիտայումնման փաստարկումը դեռևս վերջանականապես չի հիմնավորվել: Սակայն դրա միտումներն արդեն տեսանելի են:

Արևմուտքում՝ ընդհանրապես և ԱՄՆ-ում` մասնավորապես, դեռևս փորձում են հասկանալ, թե արդյոք «Թավշյա հեղափոխությունը» հանգեցրելէ նրան, որ Երևանը բացառապես ազգային շահերից բխող որոշումներ ընդունի: Եվ, եթե Հայաստանի ղեկավարությունը չի ցանկանում շարունակել ԱՄՆ-ի հետ հարաբերությունները պահել իներցիայի և 2013թ. սեպտեմբերին Մաքսային միություն մտնելու հետ կապվածուժգնացածմասնակի անվստահության մակարդակի վրա, Միացյալ Նահանգների հետ համակարգային հարաբերությունների զարգացման նոր խթաններնայժմ կարծես թե անհրաժեշտ են:Դա, հատկապես հաշվի առնելով նոր էլիտայի առջև ծառացած խնդիրը,այն է՝ Հայաստանի ինքնիշխանության և պետականության համակարգային-հայեցակարգային ամրապնդումը և Միացյալ Նահանգների՝ որպես տարածաշրջանում Ռուսաստանի գլխավոր հակակշիռի հետ հարաբերություններումիներցիոն վիճակից հրաժարվելըհամապատասխանեցնելը: Այդ համատեքստում Ռուսաստանի հետ հարաբերություններիհավասարակշռումն ԱՄՆ-ի և եվրատլանտյան դաշնակիցների ու այլ խաղացողների հետ հարաբերություններովհայակենտրոնության քաղաքական բաղադրիչի առանցքային խնդիրն է, ինչի հիման վրա էլ, ըստ էության, իշխանության եկավ Փաշինյանի թիմը:

Միացյալ Նահանգներով Ռուսաստանին հակակշռելու նման փորձի առավել վառ օրինակ է ՀԱՊԿ-ում ևԵՏՄ-ում Ռուսաստանի և Հայաստանի դաշնակից Ղազախստանը: Աստանան բավականին հաջողությամբ զարգացնում է Միացյալ Նահանգների հետ անվտանգության համատեղ մեխանիզմներ ստեղծելու հարաբերությունները: Այդ համագործակցության գագաթնակետնէ առայժմ դարձել 2018թ. հունվարին ԱՄՆ-ի հետ «Ընդլայնված ռազմավարական գործընկերության մասին պայմանագրի» ստորագրման արդյունքում ԱՄՆ-ի ռազմավարական գործընկերոջ կարգավիճակ ստանալը: Որոշակի իմաստով Միացյալ Նահանգների հետ համագործակցության ընդլայնումն Աստանային (այժմ՝ Նուր-Սուլթան) հնարավորություն է տալիս Չինաստանին զսպելու համար մտնել Վաշինգտոնի գլոբալ պաշտպանության ներքո: Հնարավորություն, որից մի շարք օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով շարունակում է հրաժարվել Ռուսաստանը: Նմանատիպ կարգավիճակ և գործառույթներ, իհարկե, մի փոքր այլ մասշտաբով և ուղղությամբ`Իրանի ուղղությամբ, ԱՄՆ-ից ձգտում է ստանալ նաև Ադրբեջանը: Նման իրողությունները չեն կարող չանհանգստացնել Հայաստանին, որն արդեն այսօր պետք է նվազագույնըհամաչափ քայլեր կատարի ԱՄՆ-ի և նրա հեռանկարային դաշնակիցների հետ ռազմավարական հարաբերություններ կառուցելու ուղղությամբ: Եվ ի հեճուկս հաստատված, սակայն հիմնովինայն սխալ կարծիքի՝ Ադրբեջանի հետ առճակատումը պետք է լինի ոչ թե Հայաստանի արտաքին քաղաքականությանը խոչընդոտող գործոն, այլ կատալիզատոր:

Վերջիվերջո, ռուսական զենքի մատակարարումը նույնպես Հայաստանի համար որևէ կերպ անայլընտրանք չէ՝ անգամ հաշվի առնելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման մոդերացման մեջ Ռուսաստանի հատուկ կարողությունները: Հաշվի առնելով Աբխազիայի և Հարավային Օսեթիայի շուրջ հակամարտությունների՝թեպետվիճահարույց, բայց կարգավորումը, այսօր Հարավային Կովկասում ԱՄՆ-ի հիմնական հետաքրքրությունը կենտրոնացած է Ղարաբաղի շուրջ հնարավոր պատերազմի կանխարգելման վրա, ինչին առաջին հերթին հնարավոր է հասնել Հայաստանի և Ադրբեջանի միջևուժերի հավասարակշռության պահպանման միջոցով: Սակայն, հաշվի առնելով Ռուսաստանի,իսկ այժմ նաև՝ ՀԱՊԿ-ում և ԵՏՄ-ում Հայաստանի մեկ այլ դաշնակցի` Բելառուսի կողմից Ադրբեջանին սպառազինությունների պարբերական մատակարարումները, հավասարակշռությունը փաստացիորեն խախտվել է հօգուտ Ադրբեջանի: Կարծել, թե Պենտագոնում չեն հասկանում, որ ղարաբաղյան նոր արկածախնդրության ժամանակ թե՛ Հայաստանի և թե՛ Ադրբեջանի պարտություննինքնաբերաբար կհանգեցնեն Ռուսաստանից կախվածության աճին, շատ միամիտ կլիներ: Հետևաբար, անկախ դրա արդյունքից, ղարաբաղյան երկրորդպատերազմը միայն կհանգեցնի տարածաշրջանում Ռուսաստանի ազդեցության ամրապնդմանը: Թե ինչի կարող է հասցնել պատերազմը, բոլորս տեսել ենք, բարեբախտաբար, շատ ավելի փոքր մասշտաբներով, 2016թ. ապրիլին, երբ կողմերը,միմյանց առաջկտրուկ ընկնելով, վազեցին Մոսկվա`խնդրելով դադարեցնել սկսված սպանդը: Այնուամենայնիվ, չնայած այս բոլոր ոչ սփոփիչ իրողություններին` զինամթերքի այլընտրանքային ուղիների ձեռքբերման, ռազմատեխնիկական համագործակցությունը զարգացնելու մասին մտադրություններ Հայաստանը դեռ չի հայտնելԱՄՆ-ին: ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների հեռանկարներնառայժմբերում ենմիայն Հայաստանի նոր վարչապետի խոստմանը`շարունակել հետագայում էլ օգնելԴաշինքին Աֆղանստանում, ընդ որում, բացառապես 130 զինվորներից բաղկացած սահմանափակ քանակությամբ զորախմբով: Այդ մասին Փաշինյանը հայտարարել է Դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ Բրյուսելում ունեցած հանդիպման ժամանակ:

 

ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ

Անկախ արդյունավետության աստիճանից՝ՀՀ վարչապետը եվրոպական ուղղությամբ հանդիպումներ, իհարկե, ավելի շատ է ունեցել:2018թ. հուլիսին Բրյուսել կատարած այցի ընթացքում Փաշինյանը հանդիպումներ է ունեցել Եվրամիության ղեկավարության հետ,բանակցելմի շարք պետությունների և կառավարությունների ղեկավարների հետ: Մասնավորապես, հանդիպումներ են եղել ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերովգերագույն հանձնակատար,Եվրահանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիի, Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի հետ: Հանդիպումների գլխավոր արդյունքը կարելի է համարել բոլոր բարձրաստիճան եվրոպացի պաշտոնյաների անվերապահ աջակցությունը Հայաստանի նոր կառավարության նախաձեռնություններին: Հայաստանի առաջնորդն առանձին հանդիպում ունեցավ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, որը հիմնականում նվիրված էր Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթաժողովի անցկացման նախապատրաստմանը:Դեռևս նախքան Փաշինյանիբրյուսելյան ճանապարհորդությունը Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին ԵՄ-ի վճռական աջակցությունը հայտնեց նոր կառավարության մտադրություններին, մասնավորապես, կոռուպցիայի դեմ պայքարին, դատական համակարգի ​​անկախության ամրապնդմանը, տնտեսության մեջհավասար պայմանների ստեղծմանը, մարդու իրավունքների ամրապնդմանը և ազատ ու արդար ընտրությունների նախապատրաստմանը վերաբերող մտադրություններին: «Մենք պատրաստ ենք աջակցել այն ձևով, որով Հայաստանի կառավարությունն անհրաժեշտ է համարում», - հայտարարեց Սվիտալսկին[viii]:

Սակայնհայ լրագրողների հետ հանդիպման ժամանակ Փաշինյանն իր բրյուսելյանհանդիպումների արդյունքների մասին այնքան էլ լավատեսորեն չէր արտահայտվել: Ընդհանուր առմամբ, իր խոսքի բովանդակությունն այն էր, որ Հայաստանի նկատմամբ եվրոպական քաղաքականության մեջ էական փոփոխություններ չկան: Եվ դա, չնայած Հայաստանում «թավշյա» հեղափոխության մասին Եվրոպական Միության բոլոր խանդավառ հայտարարություններին և ողջույններին: «ԵՄ քաղաքականությունը մնացել է այնպես, ինչպես 3-4 ամիս առաջ: Չի փոխվել նաև Հայաստանի համար նախատեսվածօգնության ծավալը`160 մլն եվրո:Հետևաբար, կամ պետք է իջեցնել հայտարարությունների ոգեշնչված տոնը, կամ էլ էականորեն փոխել քաղաքականությունը: Ամեն դեպքում մենք խնդրողի դերում չենք: Մենք գիտենք, թե ինչ պետք է անենք, և մեր գործընկերները պետք է հստակեցնեն իրենց գործողությունները: Դրանից հետո մենք կձևակերպենք մեր վերաբերմունքն իրենց քաղաքականության հանդեպ», - ասել է Փաշինյանը: Հարկ է նշել, որ 2018թ.մայիսին ՀՀ փոխարտգործնախարար Արմեն Պապիկյանը լրագրողներին Հայաստանին ԵՄ-ի ծրագրված օգնության մի փոքր այլ թիվ ներկայացրեց` 176 մլն եվրո: Դիվանագետի խոսքերով` գումարը Հայաստանին կհատկացվի 2018-2022թթ. ընթացքում: Ընդ որում, միայն 2018թ. Հայաստանին հատկացվելու է 36 միլիոն եվրո: Ի պատասխան դրա`Սվիտալսկին հայտարարեց, որ Երևանն ավելի լուրջ վերաբերմունք էակնկալում այն դեպքում, երբինքը ԵՄ-ի հետ քաղաքական օրակարգը չիվերանայել: «Հայաստանի և ԵՄ-ի միջև հարաբերությունների քաղաքական և իրավական հիմքը Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրն է (CEPA): Եթե Երևանում ցանկանում ենվերանայել դեռևս նախորդ կառավարության օրոքհամաձայնեցված գործընկերության առաջնահերթությունները, ապա ԵՄ-ը պատրաստ է քննարկել դրանք: Ինչ վերաբերում է ֆինանսական աջակցությանը, ապա Հայաստանը կարող է և ստանալ ավելի, եթե «աշխատող ծրագրեր» առաջարկի, չնայած առանց այն էլ  Հայաստանն իրեն հատկացվողարտաքին օգնության ավելի քան 50%-ը ստանում է հենց ԵՄ-ից», - հայտարարել է դեսպանը[ix]:

Ընդհանուր առմամբ, Հայաստանի կառավարության ղեկավարի նման հոռետեսության պատճառը հասկանալի է: Ամբողջ վերջին տարիներին, ընդհուպ մինչևCEPA-ի ստորագրումը, հանրապետության նախկին իշխանություններըԵՄ-ի նկատմամբ ընդհանուր առմամբ իմիտացիոն քաղաքականություն են վարել:Նմանակերպվել է ամեն ինչ՝սկսած ոստիկանության ոլորտում բարեփոխումներից մինչև դատարանների բարեփոխումները և ժողովրդավարական ընտրությունների անցկացումը: Այս լույսի ներքո՝կոռուպցիայի դեմ իրական, այլ ոչ թե դեկլարատիվ պայքար հռչակած, իրական և ոչ իմիտացիոն բարեփոխումներիրականացնողՀայաստանի նոր կառավարության ակնկալիքները ԵՄ-ից,ընդհանուր առմամբ, հիմք ունեն: Սակայն Բրյուսելումդատելով Սվիտալսկիիարձագանքից՝ որոշել են վերադառնալ Հայաստանի հանդեպ տարվող նախկին «կամ-կամ»-ի քաղաքականությանը, և դա չնայած ոչ վաղ անցյալում դրա ամբողջ անարդյունավետությանը: Թվում է` Բրյուսելում այդ քաղաքականության տրամաբանական շարունակությունն են տեսնում Հայաստանի վերադարձը Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի (DCFTA) ստորագրմանն այն տեսքով, որով այդ փաստաթղթերը պատրաստել են ստորագրման նախքան Հայաստանի` Մաքսային միություն մտնելը, կամ էլCEPA-ի գործող համաձայնագրից սահուն կերպով աստիճանական անցում կատարեն այդ փաստաթղթերը: Այս տեսակյունից2017թ. Հայաստանի և ԵՄ-ի միջև ստորագրված CEPA-ն, իհարկե, շատ կարևոր ևառայժմ այլընտրանք չունեցող գործիք է:Համանման կարևորություն ունի այն հետևողականությունը և մակարդակը, որով կիրականացվի նոր հայկական քաղաքական ընտրանու փաստաթուղթը: Այսպիսով, Երևանի և Բրյուսելի միջև հարաբերություններում շարունակում է չօգտագործված հսկայական ներուժ մնալ, սակայն Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունն աստիճանաբար սկսում է նպաստել դրա իրականացմանը:

Այս առումով հատկանշական է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի երկրորդ պաշտոնական այցը Բրյուսել 2019թ. մարտ ամսվա սկզբին` CEPA-ի իրականացման հեռանկարների վերաբերյալ Եվրամիության ղեկավարության հետ բանակցություններ վարելու նպատակով: Բրյուսելում ՀՀ վարչապետը ռուս լրագրողներին բառացիորեն ասել է հետևյալը. «Այս այցը կոնկրետ նպատակ ունի, մենք մտադիր ենք Եվրամիության ներկայացուցիչների հետ քննարկել Համապարփակև ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրագործումը: Եվ ես ուզում եմ ընդգծել մեկ կարևոր մանրամասնություն` այս գործընթացում մենք միանգամայն թափանցիկ ենք մեր ռուս գործընկերների հետ»[x]: ՀՀ վարչապետը շատ կարևոր է համարում Բրյուսելի կողմից այս գործընթացում աշխարհաքաղաքական և արտաքին քաղաքական հարցերի կամ պայմանների բացակայությունը: Հատկապես այն լույսի ներքո, որ այս համագործակցությունը բացառապես վերաբերում է Հայաստանում ներքին ժողովրդավարական բարեփոխումներին: Բրյուսելի արձագանքնիրեն երկար սպասեցնել չտվեց: Մարտի 17-ին Հայաստանում Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկին Փաշինյանի կառավարությունըբնութագրել է հետևյալը կերպ. «Իմ հիշողության մեջ առաջին անգամ  է, որ ի դեմս Հայաստանի կառավարության՝ մենք ունենք մի գործընկեր, որըհստակ պատկերացում և տեսլական ունի հետագա գործողությունների և ակնկալիքների մասին»[xi]: Այսպիսով, Հայաստանի նոր իշխանության նկատմամբ հենց այս աստիճանի վստահությունն է թույլ տալիս խոսել Երևանի և Բրյուսելի միջև շարունակվող բանակցությունների հաջող ավարտի հավանականության բարձր աստիճանի մասին: Առաջին հերթինԵՄ-ի կողմից աջակցության առարկա է Բրյուսել կատարած վերջին այցի ընթացքում Փաշինյանի պատվիրակության կողմից ներկայացված 13 առաջնահերթ նախագծերի իրականացումը:

Բացի այդ ավելի շատ է անցյալում մնում համաշխարհային քաղաքականության և աշխարհաքաղաքականության ընդհանուր տեսլականը բուն Եվրոպայում: Հետևաբարանհրաժեշտ է թվում Եվրոպայի հետ հարաբերություններում շեշտը դնել Եվրամիության առանձին առանցքային երկրների կողմից Հարավային Կովկասի աշխարհաքաղաքականության տեսլականի վրա՝ անկախ Բրյուսելի հետ պայմանավորվածություններից: Որպես օրինակ բերենք Գերմանիան, որը Հարավային Կովկասըհամարում է Ռուսաստանի գերակա ևլեգիտիմ շահերի գոտի: Հերթական անգամ՝ օգոստոսի 24-ին, Երևանում այդ իրողություններինգլխով հավանություն տվեց Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ ի պատասխան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի`ինչպես Ռուսաստանի,այնպես էլ Եվրոպայի հետ հարաբերությունները զարգացնելու մտադրության մասին հայտարարությանը: Դրական գնահատելով ժողովրդավարության անցմանև Ռուսաստանից կախվածության միջև Երևանի մանևրելու մարտավարությունը` Գերմանիայի կանցլերը Հայաստանը բնութագրեց որպեսօրինակ այն բանի,թե «ինչպես կարելի է լավ հարաբերություններ պահպանել ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Եվրոպական Միության հետ»[xii]: Այսպիսով, ԵՄ-ում Գերմանիայի օրինակով տեսնում ենք երկրներ, որոնք ըմբռնումով են մոտենում Հայաստանի նոր իշխանությունների՝ Եվրոպայի հետ ազատ առևտրի համաձայնագրի և առանց մուտքի արտոնագրային ռեժիմի գիտակցված ձգտումներին`կասկածի տակ չդնելով Եվրասիական տնտեսական միությանը հետագա անդամակցությունը: Այնդեպքում, երբ Լեհաստանըև Մերձբալթյան երկրներն ուղիղ հակառակ կարծիքի են: Բոլորովին այլ դիտանկյունից է նայում տարածաշրջանին Ֆրանսիան Մեծ Բրիտանիայի հետ: Այս ամենըհանգեցնում է ԵՄ-ի արտաքին քաղաքականության ուղենիշների աստիճանական վերաձևմանն ընդհանրապես: Անտեսել այս բոլոր միտումները, անհնար է թվում: 

ԻՐԱՆ

Իրանի հետ հարաբերություններն ավանդաբար գնահատվել և գնահատվում են որպես չօգտագործված ներուժ ունեցող հարաբերություններ: Եվ դատելով մի շարք գործոններից՝ նման իրավիճակի նախադրյալներն ունեն ինչպես սուբյեկտիվ՝ ներքին, այնպես էլ օբյեկտիվ` արտաքին պատճառներ: Ներքին սուբյեկտիվ պատճառներին մինչև վերջերսկարելի էր վերագրել անձնական հարստացման նկատմամբ նախկին իշխանությունների անզուսպ ցանկությունը: Հենց այս գործոնն էրառնվազն հայ-իրանական առևտրատնտեսական հարաբերություններում զարգացման հիմնական խոչընդոտը: Օբյեկտիվ պատճառներին կարելի է վերագրել, այսպես ասենք, հայ-իրանական համագործակցության խորացումը Ռուսաստանի և ԱՄՆ-ի շահերին հակասելը: Առաջին դեպքում դա արտահայտվում է որպես Երևանի և Թեհրանի միջև ռազմատեխնիկական համագործակցության վերաբերյալ բարձրաձայն չհայտարարված տաբուով` Իրանից գազի խողովակի՝ նախատեսվածիցզգալիորեն տարբերվող տրամագծով և Հայաստանում իրանական բենզինի բացակայությամբ: ԱՄՆ-ը կիսաշրջափակման վիճակում գտնվող Հայաստանի՝իր հարավային հարևանի հետ համագործակցությանն ավելի բարեհաճ է նայում, սակայն այստեղ էլ, անկասկած, կան կարմիր գծեր: Ակնհայտ է, որ հենց վերոնշյալ խնդիրներն էին բավականին երկար ժամանակ ՀՀ վարչապետի՝ Իրան այց կատարելու ճանապարհին գլխավոր խոչընդոտը:

Այնուամենայնիվ, թվում է` այս խնդիրների առնվազն մի մասը հաջողությամբ լուծված է: Փետրվարի 27-28-ին որպես ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով առաջին անգամ այցելեց Իրանի Իսլամական Հանրապետություն: Նա հանդիպեց երկրի բարձրագույն քաղաքական և հոգևոր ղեկավարության հետ`նախագահ Հասան Ռոուհանիի, Մեջլիսի խոսնակ Ալի Լարիջանիի, Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեիի հետ: Թեհրանից բացիՓաշինյանն այցելել է Սպահան, որտեղ հանդիպում է ունեցել նահանգապետի և տեղի հայ համայնքի հետ: Փաշինյանի իրանական ճանապարհորդության հիմնական արդյունքները, համենայն դեպս դրանց պաշտոնական հատվածը, արտահայտվել է Հայաստանի և Իրանի միջև «էլեկտրաէներգիա` գազի դիմաց» ապրանքափոխանակման ծրագրի ընդլայնմամբ Հայաստան գազի մատակարարումներն ավելացնելու պատրաստակամության մասին Իսլամական Հանրապետության նախագահի կողմից հնչեցված հայտարարությամբ: Ռոուհանին նաև պատրաստակամություն է հայտնել քննարկել Հայաստանի տարածքով Վրաստան գազի արտահանման եռակողմ համագործակցությունը: Էներգետիկայի բնագավառում համագործակցության առումով կողմերը քննարկել են Իրան-Հայաստան-Վրաստան-Ռուսաստան էներգետիկ միջանցքի, Պարսից Ծոցից դեպի Սև ծով տրանսպորտային-լոգիստիկ միջանցքի հնարավորությունները:

Ընդ որում, երկու երկրների միջև առկա առևտրատնտեսական հարաբերությունների ներկայիս մակարդակը չափազանց համեստ է: Ըստ Հայաստանում Իրանի առևտրային կցորդ Մոհսեն Ռահիմիի գնահատականների` 2018թ. Իրանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը հասել է 364 մլն դոլարի, ինչը 1991թ.-ից ի վեր աննախադեպ բարձր ցուցանիշ է: Այդ ծավալից 269 միլիոն դոլարըբաժին է ընկնում դեպի Հայաստան իրանական արտահանմանը: Այս լույսի ներքո՝ Փաշինյան-Ռոուհանի հանդիպման ընթացքում, հատկապես ընդգծվեց 400 կՎտ հզորությամբ Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման երրորդ գծի կառուցման կարևորությունը, որն իր հերթին կավելացնի էլեկտրաէներգիան գազի հետ փոխանակման ծավալները, ինչպես նաև Մեղրիի ՀԷԿ-ի կառուցումը: Զրուցակիցները պայմանավորվել են արդեն մոտ ապագայում գործնական քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ:Երկկողմ և տարածաշրջանային առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման համատեքստում ընդգծվել է նաև երկու երկրների խորհրդարանների կողմից ԵՏՄ-Իրան համաձայնագրի վավերացման կարևորությունը: Այսպիսով, ներկայումս Հայաստանի դիվանագիտական ​​կորպուսի առջև կանգնած է Իրանի, Վրաստանի և Ռուսաստանի գործընկերների հետ բավական լայնածավալ աշխատանք իրականացնելու խնդիրը`Թեհրանի երկօրյա բանակցությունների իրական արդյունքներինև, ամենակարևորը, հեռանկարներին իրական ուրվապատկեր հաղորդելու համար: Թվում է` երկարաժամկետ արդյունքների հասնելու համար անհրաժեշտ է հետևողական և ակտիվ աշխատանք կատարել կոնկրետ ոլորտներում, օրինակ, միասնական եվրասիական նախագծերում, հնարավոր է՝ Թուրքմենստանի ներգրավմամբ: Թեհրանի բազմաթիվ նախաձեռնությունների աշխարհաքաղաքական հեռանկարները կախված են հենց Հայաստանի հարևան երկրների հետ համագործակցության հաջողությունից: Միայն այդդեպքում Հայաստանը կարող է դառնալ տարածաշրջանային հաղորդակցության միջանցքների մի մասը, որտեղից երկրին մինչ այժմփորձում են դուրս մղել ԱդրբեջանըևԹուրքիան:

Այդպիսով, ելնելով սեփական քաղաքական թափանցիկության գործոնից՝ մոտ ապագայում Երևաննարդենփորձում է արդյունավետ կերպով հավասարակշռություն պահպանել Վաշինգտոնի և Թեհրանի միջև: Եվ այստեղ Նիկոլ Փաշինյանի գաղտնիքը շատ պարզ է. նա գործընկերների հետ հարաբերություններում գրեթե ոչ մի գաղտնիք չունի: Հայաստանի նոր կառավարությունը հավասարապես բաց է ինչպես Վաշինգտոնի և Բրյուսելի, այնպես էլ Մոսկվայի ու Թեհրանի հետ հարաբերություններում, ինչպես օրերս պարզվեց՝ անգամ Երուսաղեմի հետ: Բացի այդ չնայած Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից Իրանի հետ միջուկային գործարքից դուրս գալու որոշման մասին հայտարարությանը՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև գործընկերության հաստատման հնարավորությունը հնարավոր է արդեն միջնաժամկետ հեռանկարում, հատկապեսՄերձավոր Արևելքում ծայրահեղական կազմակերպությունների դեմ պայքարում արդեն գոյություն ունեցող փորձի խորապատկերին: Եվ դա չնայած Միացյալ Նահանգներում Սաուդյան Արաբիայի և, առաջին հերթին, Իսրայելիկողմից տարվող ակտիվ լոբբիստական ​​գործունեությանը` Իրանի հետ նման գործակցությունըթույլ չտալուուղղությամբ: Այսպիսով, ԱՄՆ-ի և Իրանի միջև միջուկային ճգնաժամի լուծման նոր ձևաչափը միանգամայն հնարավոր է, և դրա հետ մեկտեղ հնարավոր է Վաշինգտոնի կողմից Հայաստանի համար չբարձրաձայնվող տաբուների հանումը: Ընդ որում, ԱՄՆ-ի և Իրանի միջև նոր շփման կետեր գտնելու հարցում Հայաստանը նաև յուրահատուկ գործառույթներ ունի: Եվ այդ կետերի որոնման աշխատանքները կբարձրացնեն ԱՄՆ-ի և Իրանի համար Հայաստանի կարևորությունը: Ինչի մասին 2016թ. բավականին թափանցիկ կերպով ակնարկել է Երևանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը[xiii]:

ՎՐԱՍՏԱՆ

Հյուսիսային հարևան Վրաստանի հետ հարաբերությունները, մեծ հաշվով, ուժայինկենտրոնների շահերով պայմանավորված խնդիրներ չեն առաջացնում: Մոսկվայում հիանալի հասկանում են հայաստանյան ապրանքների և բեռների գլխավոր տարանցիկ երկրի` Վրաստանիկարևորությունը Հայաստանի համար: Որոշ խնդիրներ եղել և մնում են Սամցխե-Ջավախեթիայի տարածաշրջանում հայ բնակչության իրավունքների, հայ մշակութային ժառանգության և Վրաստանում Հայ Առաքելական եկեղեցու ունեցվածքի պահպանման համատեքստում: Այնուամենայնիվ,Վրաստանի եվրոպական ուղին ավտոմատ կերպով, ճիշտ է բավականին դանդաղ,կհանգեցնի այդ խնդիրներիլուծմանը: Որոշ ժամանակահատվածներում, մասնավորապես2008թ. օգոստոսին, Ջավախքի հայերին փորձել են օգտագործել Մոսկվայում`տեղեկատվական տարածությունում հայկական անջատողականության մասին լուրեր տարածելով, սակայն, բարեբախտաբար, նման նախաձեռնությունները հաջողություններ չունեցան:

Հայաստանի համարՎրաստանի կարևորության մասին է խոսում նաև այն փաստը, որ իր առաջին արտասահմանյան այցերից մեկը Հայաստանի նորանշանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2018թ. մայիսին կատարեց հենց հարևան Վրաստան: Փաշինյանը հայկական պատվիրակության երկօրյա այցի արդյունքները բնութագրեց որպես «նոր էջ ԵրևանիևԹբիլիսիի միջև հարաբերություններում»: Առանցքային որոշումներից մեկը դարձավ երկկողմ տնտեսական հանձնաժողովի աշխատանքների վերսկսումը:Կողմերը պատրաստակամություն են հայտնել ակտիվացնել քաղաքական երկխոսությունը, բարձր մակարդակով հանդիպումները: Ի թիվս այլ պայմանավորվածությունների՝հատկապես պետք էառանձնացնելայն պայմանավորվածությունը,որով հայ-վրացական հարաբերություններում բացառվում է երրորդ ուժերի միջամտությունը: Հայաստանի վարչապետի ճանապարհորդությունն ավարտվեց Սամցխե-Ջավախք այցելությամբ: Այսպիսով, Փաշինյանը դարձավ Լևոն Տեր-Պետրոսյանից հետո Հայաստանի երկրորդ ղեկավարը, ով այցելեց Վրաստանի 90% հայերով բնակեցված այդ տարածաշրջան: Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը Ջավախքը Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություն չեն համարել: Էականորեն զարգանում են նաև առևտրատնտեսական հարաբերությունները: Ըստ Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայության տվյալների` 2018թ. հունվար-հուլիսին Վրաստանի հետ ապրանքաշրջանառության ծավալներով Հայաստանը զբաղեցրել է վեցերորդ տեղը` 345,2 մլն դոլար: Վրաստան արտահանման  ծավալով`150.2 մլն դոլար է, Հայաստանը զիջում է միայն Ադրբեջանին, Ռուսաստանինև Թուրքիային:

ԹՈՒՐՔԻԱ-ԱԴՐԲԵՋԱՆ-ԻՍՐԱՅԵԼ 

Թուրքիան և Ադրբեջանը երկրներ են, որոնք Հայաստանի հետ դիվանագիտական ​​հարաբերություններ չունեն: Ադրբեջանի հետ հարաբերությունները, ավելի ճիշտ, դրանց բացակայության պատճառներն առանձին ընդարձակ ուսումնասիրության թեմա են: Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա նրա հետգոնե սահմանափակ հարաբերություններ հաստատելու ուղիների ու մոտեցումներիի հայտ բերումըև զարգացումը, թվում է, Հայաստանի արտաքին քաղաքականության ոչ պակաս կարևոր հրամայական է: Այս լույսի ներքո չափազանց կարևոր է հասնել նրան, որ Անկարան հրաժարվի այն քաղաքականությունից, որով Երևանի հետ հարաբերությունների հեռանկարները պայմանավորում է Ադրբեջանի հետ ղարաբաղի դիմակայությամբ: Իսկ նման հարաբերություններ հաստատելու գլխավոր մեխանիզմըԹուրքիայի անդամակցությունն է ՆԱՏՕ-ին և Իսրայելի հետ Հայաստանի հարաբերությունները: Վերջինները զգալիորեն ակտիվացել են դեռևս 2017թ.: Ընտրվելու կապակցությամբ շնորհավորելով Նիկոլ Փաշինյանին` իսրայելցիկոլեգա Բինյամին Նեթանյահուն պատրաստակամություն է հայտնել ընդլայնել և ամրապնդել հայ-իսրայելական համագործակցությունը: Հայաստանի նոր քաղաքական իսթեբլիշմենթիկողմից նման պատրաստակամության անտեսումը, թվում է, անթույլատրելի շքեղություն է: Այստեղ բավականաչափ գործոններ կան:

Դա Իսրայելի ու Թուրքիայի միջև հարաբերությունների դանդաղ, բայց հետևողականորեն վատթարացումն է, Իսրայելի ներգրավվածությունն Ադրբեջանի հետ ռազմա-տեխնիկական համագործակցության մեջ, Միացյալ Նահանգների հետ Իսրայելի դաշինքի ռազմավարական բնույթը: Եվ դատելով Երևանում իսրայելցի այցելուների հայտնվելու հաճախականությունից` Հայաստանն Իսրայելին ակնհայտորեն առաջարկելու բան ունի: Եվ որքան էլ դա առաջին հայացքից պարադոքսալ չթվա, Երևանը սկսեց այդ առաջարկները հնչեցնել ՀՀ վարչապետի՝ Իրան կատարած այցից հետո: Հայաստանի վարչապետի իրանական ճանապարհորդությունից ընդամենը մի քանի օր անց Հայաստանի արտգործնախարարի տեղակալ Գրիգոր Հովհաննիսյանի գլխավորությամբ հայկական պատվիրակությունն այցելեց Իսրայել: Այցելության ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է Իսրայելում դեսպանատան բացման հարցը`«հարաբերությունները նոր, ավելի բարձր մակարդակի հասցնելու նպատակով»: Հայկական պատվիրակությունը քննարկել է նաևկազմակերպչական հարցեր, որոնք կապված են դեպի Իսրայել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի առաջիկա այցի հետ...

Հարաբերությունների զարգացման տեսանկյունից ամենահեռանկարային ուղղություններն են Չինաստանը, Հնդկաստանը, Եգիպտոսը, Լատինական Ամերիկայում Հայաստանի ավանդական գործընկերները: 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ 

Սույն ուսումնասիրության հիմնական եզրակացությունը հետևյալն է` անհրաժեշտ է առաջին հերթինՀայաստանի շուրջ անվտանգության միջավայրի դիվերսիֆիկացման ուղիների նոր, այլընտրանքային ռազմավարական գործընկերոջ փնտրտուք սկսել:Ռուսաստանը տնտեսական խնդիրների, կոռուպցիայի, ենթակառուցվածքների և ժողովրդագրական ճգնաժամի հետապնդումների շնորհիվ առաջիկա տասնամյակների ընթացքում աստիճանաբար կկորցնի իր դիրքերը ոչ միայն Հարավային Կովկասում, այլ նաև հարակից ենթատարածաշրջաններում:

Նման միտումների լույսի ներքո՝ միայն Ռուսաստանի կամ նրա նախաձեռնած ինտեգրացիոն նախագծերիշրջանակներում ռազմավարության պլանավորման շարունակումը ոչինչ, քան հայկական պետականության համար լրացուցիչ խնդիրներ և սպառնալիքներ չի բերի:

Պակաս կարևոր չէ, որ նման կարգի պաշտպանություն ունենալու համարՆիկոլ Փաշինյանի կառավարությունն արդեն այժմ, դեռևս մինչև արտահերթ ընտրությունները, ունի բոլոր անհրաժեշտ նախադրյալները, առաջին հերթին` հզոր ժողովրդական աջակցություն և, համապատասխանաբար, լեգիտիմություն: Այսինքն այն ամենը, ինչից 1996 թ.-ից ի վեր բոլոր նախորդները զրկված էին:

Ներքին խնդիրներիլուծման համար աջակցություն փնտրելը, Մոսկվայի, Վաշինգտոնի և Բրյուսելի կողմից ընտրությունների չափազանց կասկածելի արդյունքը ճանաչելը, Հայաստանինոր իշխանություններին այլևս պետք չէ: Այստեղից էլ հայ հասարակության շահերովև ցանկություններովպայմանավորված արտաքին քաղաքականության գծի պահանջը, և որպես հետևանք՝ ավելի մեծ ազատություն արտաքին քաղաքականության ուղենիշների որոշման մեջ և, համապատասխանաբար, Հայաստանի վեկտորների որոշման հարցում:

ՀՂՈՒՄՆԵՐ

[i]События в Армении идут вразрез с заявлениями властей страны, отметил Лавров, «Россия сегодня», 31.07.2018

[ii]Премьер-министр Армении призвал Россию адаптироваться к новой ситуации в республике,ТАСС, 10.08.2018

[iii]Интервью Никола Пашиняна, 25.07.2018, «Эхо Москвы»,

[iv]Верить или нет? Новые обещания Пашиняна в Москве, Газета.ру, 14.06.2018 

[v]Арсен  Харатян: Конструктивный диалог при отсутствии закрытых тем – основа упрочения отношений, АрмИнфо, 09.08.2018

[vi]«Я исключаю такой вариант урегулирования карабахского конфликта, который будет неприемлемым для народа» - премьер, Радио Азатутюн, 21.07.2018

[vii]Армения готовится к войне с Азербайджаном — интервью с министром обороны, EADaily, 22.07.2018

[viii]Пашинян: Армения хочет сотрудничать с Евросоюзом, но не будет выступать в роли просителя, Пресс клуб "Содружество", 16.07.2018

[ix]ЕС ожидает от правительства Армении конкретных идей и предложений, Кавказ Online, 16.07.2018

[x]Никол Пашинян: Армения абсолютно прозрачна для российских партнеров, ТАСС, 06.03.2019

[xi]Петр Свитальски: "Впервые на моей памяти в лице Армении мы имеем партнера, у которого есть точное видение дальнейших действий", АрмИнфо, 18.03.2019

[xii]Комментарий: Стратегические шаги Меркель в Закавказье, DW, 27.08.2018

[xiii]Армения может стать важной платформой для расширения американского бизнеса в Иране – посол США, Терт, 11.02.16

 

«Ժողովրդավարություն, անվտանգություն և արտաքին քաղաքականություն» ծրագիր (NED)

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ (ՄԱՀՀԻ)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter