HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Առաջարկվում է ստեղծել տնտեսության տարբեր ոլորտներում օգտագործվող կադաստրային տվյալների միասնական համակարգ

Անշարժ գույքի կադաստրի կոմիտեն առաջարկում է ստեղծել ինտեգրված կադաստրի համակարգ։ Նման նախագիծ է քննարկման դրվել իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում։

Ըստ կադաստրի կոմիտեի՝ այն լինելու է ինքնաշխատ տեղեկատվական համակարգ՝ փոխկապակցված տեղեկատվական փաստաթղթերի հիման վրա, տարածքների, տնտեսության, բնական պաշարների, բնապահպանական, քաղաքաշինական և այլ գործընթացներ արագ, արդյունավետ կատարելու համար։ Համակարգում կբացառվեն նաև տնտեսության տարբեր ոլորտներում օգտագործվող կադաստրային տվյալների կրկնությունն ու հակասությունը։

Կադաստրի կոմիտեն հայտնել է, որ Հայաստանի բնական և տնտեսական ռեսուրսների արդյունավետ կառավարման համար անհրաժեշտ է ունենալ հավաստի, չկրկնվող և ամբողջական տեղեկատվություն Հայաստանի, նրա առանձին վարչատարածքային միավորների տնտեսության վիճակի և բնական ռեսուրսների մասին, այդ թվում` հողային, ջրային, անտառային ռեսուրսների, բնության հատուկ պահպանվող տարածքների, օգտակար հանածոների, տնտեսական զարգացման, արդյունաբերական ու գյուղատնտեսական ոլորտի, բնակչության տեղաբաշխման, սեփականության սուբյեկտների, ճանապարհային ցանցի և ենթակառուցվածքների, էկոլոգիական վիճակի մասին:

Կոմիտեում արդեն կատարվել է համայնքների քարտեզագրում, ստեղծվել են թվային քարտեզներ, իրականացվել են օդալուսանկարահանման և արբանյակային լուսանկարահանման ու թվայնացման աշխատանքներ։

Համայնքների կադաստրային գործառույթներն իրականացրել է տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը, աշխատանքներին ներգրավվելու են նաև տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության նախարարությունները, չնայած բացակայում են որոշակի ռեգիստրներ վարելու նրանց լիազորությունները սահմանող իրավական ակտեր։

Կադաստրի փոխանցմամբ՝ Վիճակագրական կոմիտեն վարչական ռեգիստրների ձևավորման աշխատանքներում մեթոդաբանական օժանդակություն ցուցաբերելու պատրաստակամություն է հայտնել։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter