HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

ՀԴՄ կտրոնների քանակն աճել է, սակայն մեկ գնման միջին գումարը՝ նվազել

Այս տարվա առաջին եռամսյակում հայաստանյան տնտեսվարող սուբյեկտների կողմից տրամադրված ՀԴՄ կտրոնների թիվը կազմել է մոտ 85.7 մլն հատ՝ ընդհանուր մոտ 372.4 մլրդ դրամ շրջանառությամբ։ Այս մասին այսօրվա ասուլիսին հայտարարեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը։

Հատկանշական է, որ ՀԴՄ կտրոնների քանակն ավելի մեծ տեմպերով է աճել, քան նրանց շրջանառությունը՝ գումարը։ Այսինքն՝ եթե հաշվարկում ենք մեկ ՀԴՄ կտրոնի վրա տպված գումարի միջին չափը կամ մեկ գնման միջին գումարը, ապա՝ այն նվազել է։ Մասնավորապես, 2018 թվականի առաջին եռամսյակի համեմատ այս տարվա նույն եռամսյակում կտրոնների թիվն աճել է  20.7 մլն հատով կամ 31.9 %-ով։ Իսկ գումարն աճել է 55.1 մլրդ դրամով կամ 17.4 %: ՊԵԿ-ի տրամադրած վիճակագրության համաձայն այս տարվա առաջին եռամսյակում մեկ ՀԴՄ կտրոնին «բաժին է ընկնում» միջինում 4347 դրամ, մինչդեռ 2018 թվականի նույն ժամանակահատվածում այն կազմել է 4885:

Հարցին՝ արդյոք այս տվյալները կարո՞ղ են վկայել այն մասին, որ տնտեսվարողները ՀԴՄ կտրոն տրամադրում են, բայց իրականից փոքր գումար են գրում, Դավիթ Անանյանը պատասխանեց, որ հարկավոր է ուսումնասիրել դինամիկան և այդ վարկածը։

Վիճակագրությունը ցույց է տալիս, որ ամենամեծ թվով ՀԴՄ կտրոն վերադարձվել է մարտ ամսին։ Մասնավորապես, հունվարին ՀԴՄ կտրոնների թիվը կազմել է 24.7 մլն հատ, փետրվարին՝ 28 մլն հատ և մարտին՝ 32.9 մլն հատ։

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter