HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Ռումինիայի արտգործնախարարությունների միջև

Ապրիլի 3-ին Երևանում կայացան քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Ռումինիայի արտաքին գործերի գերատեսչությունների միջև: Հայկական պատվիրակությունը գլխավորում էր Հայաստանի արտգործնախարարի տեղակալ Ավետ Ադոնցը, ռումինականը` Ռումինիայի ԱԳՆ պետքարտուղար Դան Նեկուլաեսկուն:

Ինչպես հաղորդում է Հայաստանի ԱԳՆ պաշտոնական կայքը, խորհրդակցությունների ընթացքում քննարկվեցին հայ-ռումինական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ, կողմերն անդրադարձան տարածաշրջանային վերջին զարգացումներին, ինչպես նաև՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների և միջազգային կազմակերպությունների շրջանակներում երկու երկրների գործակցության ընդլայնման հեռանկարներին:

Ըստ հաղորդագրության՝ զրուցակիցներն անդրադարձան ընթացիկ տարվա աշնանը Հայաստանի արտգործնախարարի Ռումինիա նախատեսվող այցի մանրամասներին: Կողմերը վերահաստատեցին երկկողմ տնտեսական ու մշակութային հարուստ օրակարգ ձևավորելու իրենց պատրաստակամությունը:

Ռումինիայի արտգործնախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությանն ընդունեցին Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Լենա Նազարյանը և արտաքին հարաբերությունների և եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովների նախագահներ Ռուբեն Ռուբինյանը և Արման Եղոյանը, տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը:

Հանդիպումների ընթացքում քննարկվեցին երկկողմ քաղաքական և առևտրատնտեսական հարաբերությունների ակտիվացմանն առնչվող հարցեր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter