HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանն ու Եթովպիան կհամագործակցեն բարձր տեխնոլոգիաների եւ ճարտարագիտության ոլորտներում

Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամի բիզնես զարգացման ղեկավար Ամալյա Եղոյանը ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի ղեկավարած պատվիրակության կազմում այցելել է Եթովպիա: Այս մասին տեղեկացնում է ՁՒՀ մամոըւլի ծառայությունը:

Աֆրիկյան պետություն կատարած այցի շրջանակում Ամալյա Եղոյանը հյուրընկալվել է Եթովպիայի Նորարարության եւ Տեխնոլոգիայի նախարարությունում, որտեղ հանդիպել է նախարար Գետահուն Մեկուրիայի հետ:

ՁԻՀ բիզնես զարգացման ղեկավարը նաեւ հանդիպում է ունեցել Աֆրիկայի հարցերով ՄԱԿ-ի Տնտեսական հանձնաժողովի գլխավոր քարտուղարի տեղակալ Ջիովանի Բիհայի հետ:

Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամը (ՁԻՀ) Եթովպիայում փոխըմբռնման հուշագիր է ստորագրել Ադիս Աբեբայի համալսարանի համակարգչային գիտությունների բաժնի հետ:  

«Հուշագրի ստորագրումը Եթովպիա այցի կարեւորագույն ձեռքբերումներից էր: Այն նախատեսում է երկու երկրներում համատեղ կրթական, հետազոտական եւ ակադեմիական ծրագրերի անցկացում, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում երկրների խաչաձեւ համագործակցություն, համատեղ նախագծերի իրականացում, այդ թվում` Ադիս Աբեբայի համալսարանում Ազգային ինժեներական լաբորատորիաների մոդելի (ANEL) ներդրում, ուսանողների եւ դասախոսների փոխանակում, համատեղ նախաձեռնությունների փոխադարձ խթանում եւ այլն»,- տեղեկացրել է Ամալյա Եղոյանը:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter