Ապրիլի 8-ին Ազգային ժողովը կգումարի արտահերթ նիստ
Ապրիլի 8-ին՝ ժամը 11:00-ին, կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ։ Նման որոշում ընդունեց կառավարությունն այսօրվա իր նիստին։
Նիստի օրակարգում երկրորդ ընթերցմամբ քննարկվելու են «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին», «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին», «Տոների և հիշատակի օրերի մասին» և «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու հարցերը։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել