
78 միլիոն դրամ՝ «Մատենադարան»-ի հարկային պարտավորությունների մարման համար
Կառավարությունն այսօրվա նիստին որոշեց 78 միլիոն դրամ տրամադրել «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» հիմնադրամին՝ հարկային պարտավորությունները մարելու նպատակով։
Գումարը հիմնադրամին կտրամադրվի կառավարության պահուստային ֆոնդից։ Վերջինս կմարի ավելացված արժեքի հարկի գծով առաջացած հարկային պարտավորությունը։
Գործադիր գումարի հատկացման այս որոշումը ներկայացրել էր կրթության և գիտության նախարարությունը։
Ըստ նախարարության՝ ԱԱՀ-ի գծով հարկային պարտավորությունները այդ կազմակերպության մոտ ի հայտ են եկել Պետական եկամուտների կոմիտեի իրականացրած բյուջեի հետ փոխհարաբերությունների և հարկային մարմնի կատարած ստուգման արդյունքներով:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել