HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հունիսի 9-ին Գորայքում համայնքապետի և ավագանու անդամների արտահերթ ընտրություն է

Հունիսի 9-ին Սյունիքի մարզի Գորայք համայնքում համայնքապետի  և ավագանու անդամների արտահերթ ընտրություն կանցկացվի։

Այսպիսի որոշում կայացրեց կառավարությունն այսօրվա իր նիստին։

Ինչպես նշված է գործադիր ներկայացված որոշման նախագածում, Գորայք համայնքի ղեկավար Առուստամ Առուստամյանը մարտի 1-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: Բացի այդ, նույն օրը հրաժարականի դիմում են ներկայացրել ավագանու չորս անդամներ։

Գործադիրի որոշման նախագծում չի նշվում, թե որն է եղել համայնքապետի և ավագանու անդամների հրաժարականի պատճառը։ Նշենք, որ նրանք այդ պաշտոնին էին ընտրվել 2016 թվականի սեպտեմբերի 18-ին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter