HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գյուղոլորտի երեք ՊՈԱԿ անցավ «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի կառավարմանը

Կառավարությունն այսօրվա նիստին որոշեց «Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոն», «Երկրագործության գիտական կենտրոն» և «Սննդամթերքի անվտանգության ոլորտի ռիսկերի գնահատման և վերլուծության գիտական կենտրոն» ՊՈԱԿ-ները վերակազմավորել որպես փակ բաժնետիրական ընկերություններ։

Այդ ՓԲԸ-ների  բաժնետոմսերի փաթեթի կառավարման լիազորությունը վերապահվեց գյուղատնտեսության նախարարությանը։ Նախարարությունն էլ իր հերթին բաժնետիրական ընկերությունների բաժնետոմսերը կնվիրաբերի «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամին՝ նպատակ ունենալով ապահովել առավել արդյունավետ և ուղղորդված գիտական գործունեություն։

Գյուղատնտեսության նախարարությունը հայտնել է, որ այս պարագայում ՊՈԱԿ-ների իրականացվող գիտական գործունեությունn առավել արդյունավետ և համակարգված կշարունակվի։

Նախարարության հաղորդմամբ՝ այժմ այս կազմակերպություները գործում են որպես ՊՈԱԿ-ներ և ամբողջությամբ ֆինանսավորվում են պետական բյուջեի միջոցների հաշվին։ Իսկ վերակազմակերպման արդյունքում վերջիններս հանդես կգան որպես ինքնուրույն իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող բաժնետիրական ընկերություններ, ինչը հնարավորություն կտա դրանց հետագա գործունեությունը ապահովել «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի կառավարման համակարգում՝ շարունակելով գիտական գործունեությունն առանց պետական բյուջեի ֆինանսավորման։    

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter