HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Սկսվեց Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի գործով բողոքների քննությունը. նա ներկա է նիստին

Վերաքննիչ քրեական դատարանում, դատավոր Ռուզաննա Բարսեղյանի նախագահությամբ, քիչ առաջ մեկնարկեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի գործով դատական նիստը: Նա ներկա է նիստին:

Քոչարյանի պաշտպանները բողոքարկում են նրա կալանքի ժամկետը երրորդ անգամ երկարացնելու և իրենց ներկայացրած գրավի միջնորդությունը մերժելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշումը:

Դատախազությունը ևս բողոք է ներկայացրել որոշման դեմ՝ նրան վերագրվող կաշառքի հոդվածում հիմնավոր կասկածի բացակայության և թաքնվելու վտանգ չլինելու մասով: Նշենք, որ դատավոր Արմեն Բեկթաշյանը, քննելով Քոչարյանի կալանքի ժամկետը երկարացնելու վերաբերյալ Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը, նրան կալանավորելու որոշում էր կայացրել, բայց համարել, որ նրան վերագրվող կաշառքի դրվագում հիմնավոր կասկած առկա չէ:

Բացի այդ՝ դատարանը նաև կարծում էր, որ առկա չէ Քոչարյանի թաքնվելու վտանգ: Հիշեցնենք, որ Քոչարյանի կալանքի ժամկետը երկու ամսով երկարացնելու վերաբերյալ որոշումը առաջին ատյանի դատարանը հրապարակել էր փետրվարի 15-ին: Քոչարյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով և 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ մասով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ:

Նրա, ինչպես նաև «Մարտի 1-ի գործով» մեղադրյալներ Արմեն Գևորգյանի, Յուրի Խաչատուրովի և Սեյրան Օհանյանի վերաբերյալ գործով նախաքննությունն ավարտվել է, և պաշտպաններին ժամանակ է տրամադրվել՝ գործի նյութերին ծանոթանալու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter