HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարչապետն ԱԱԾ-ին հորդորեց զբաղվել մոլորեցնող հայտարարություն անողներով

Կառավարության այսօրվա նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ Հայաստանում խոսքի և տեղեկատվության ազատությունը երաշխավորում է, սակայն դիմեց Ազգային անվտանգության ծառայության պետ Արթուր Վանեցյանին՝ ասելով․«Եթե որոշ հանցավոր շրջանակներ միլիոններ են ծախսելու սոցիալական ցանցերում, լրատվամիջոցներում հասարակական կարծիքի մանիպուլյացիաներ անելու համար, դա արդեն ազգային անվտանգության խնդիր է։ Ես հույս ունեմ, որ ձեր ծառայությունը կկարողանա այս հարցում ապահովել կոնկրետ արդյունքներ»։

Ն. Փաշինյանն ասաց՝ սոցիալական ցանցերում կան հեղափոխության դրոշակներով հանդես եկող «ֆեյքեր», որոնք բռնությունների կոչեր են անում։ Վարչապետը պնդեց, որ նման մանիպուլյացիաները պետք է շատ կոշտ հակահարված ստանան․ «Ես կարծում եմ՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը նման հնարավորություն տալիս է, իհարկե, կասկածի տակ չդնելով Հայաստանի Հանրապետությունում, խոսքի և արտահայտվելու ազատության իրավունքը։ Սա անառարկելի արժեք է մեզ համար»։

Նման մանիպուլյատիվ հայտարարությունների շարքից առանձնացրեց վերջին օրերին սոցիալական ցանցերում քննարկվող այն հայտարարությունը, որ կառավարության պատճառով է սեղմված բնական գազի սակագինը բարձրացել։ Նա պնդեց՝  կառավարությունը դրա վերաբերյալ ազդեցություն ունեցող որևէ որոշում չի կայացրել։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter